Добавить новость
123ru.net
Все новости
Декабрь
2024

Ինքնահրկիզման փորձ և ձերբակալումներ. սխալ մսի դեմ պայքար Երևանում

0

Սննդի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներն առավոտյան ոստիկանների ուղեկցությամբ ստուգումներ են իրականացրել Գումի շուկայում, պահանջել սպանդանոցային մորթի փաստաթղթեր։ Արդյունքում մեկ մսավաճառ ինքնահրկիզման փորձ է արել, յոթ հոգի ձերբակալվել է, առգրավվել է մեկ տոննա միս։

Մսավաճառները լրագրողներին ասել են, որ իրենք դեմ չեն մորթը սպանդանոցներում անել, բայց իրենց բնակավայրերում դրանք բացակայում են։ Պետք է կենդանիներին տանեն այլ մարզեր, այլ համայնքներ։ Բացի նրանից, որ դա մեծ ծախս է, կենդանին նաև սթրեսի պատճառով քաշ է կորցնում ճանապարհին։

«Մեր սեփական անասունն է։ Բերել ենք վաճառենք, գնանք տուն։ Մարդավարի խնդրեցինք, որ  միսը տան, հետ տանենք ու մենք օգտագործենք։ Չլսեցին։ 150-160 կգ միս են վերցրել՝ մի ամբողջ ջանդակ», – ասել է մսավաճառներից մեկը։

Երբ իրավապահները սկսել են առգրավվել սպանդանոցային մորթի մասին փաստաթուղթ չունեցող մսերը, իրավիճակը լարվել է։ Քաշքշոց է սկսվել շուկայի աշխատողների և ոստիկանների միջև։ Վիճաբանության ընթացքում մսավաճառներից մեկը բենզին է լցրել իր վրա և փորձել ինքնահրկիզվել։ 7 հոգի ձերբակալվել է՝ «խուլիգանության և դիտավորությամբ գույքը վնասելու կասկածանքով»։ ՍԱՏՄ-ն էլ առգրավվել է մոտ 1 տոննա ոչնչացման ենթակա միս։

«Ամբողջ տարի ոչ մի ստուգող չի այցելել, միայն նոր տարվա դեմ են գալիս, որ մեզ զրկեն օրվա հացից։ Իրենց սիրուն աչքերի համար չենք գիշերը երեքին գալիս էս ցրտին սառած։ Ոչ մեկին հաճելի չի փողոցում մորթ անել։ Թո՛ղ տեղը հատկացնեն ամեն համայնքում, մարդիկ տանեն մորթեն, ակուռատնի թղթով, ամեն ինչով գան, իրենց միսը ծախեն, իրենց երեխեքին պահեն», – լրագրողներին պատմել է վաճառականներից մեկը։

Կենդանիների սպանդանոցային մորթը պարտադիր է դարձել 2020-ի հուլիսի 1-ից։ Գյուղացիները դեռ այն ժամանակ էին դժգոհում, որ հանրապետությունում բավարար չափով սպանդանոցներ չկան, եթե լինեն էլ, նրանք դեմ են ընդհանրապես սպանդանոցային մորթին, քանի որ այն իրենց վրա շատ թանկ է նստելու։

The post Ինքնահրկիզման փորձ և ձերբակալումներ. սխալ մսի դեմ պայքար Երևանում first appeared on Epress.am.





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net