Добавить новость
123ru.net
Все новости
Ноябрь
2024

FAST-ի գալա հավաքույթը Փարիզում միավորել է 200 աջակցի

0

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) Փարիզի նշանավոր Ֆրանսիայի ավտոմոբիլային ակումբում հյուրընկալել է Եվրոպայում իր առաջին «Advance Armenia» գալան։

Գալան Հայաստանում արհեստական բանականության (ԱԲ) ոլորտի կրթության զարգացման նպատակի շուրջ էր միավորել հայկական սփյուռքի, եվրոպական լայն համայնքի եւ տեխնոլոգիական ոլորտի 200 անվանի ներկայացուցչի։

Միջոցառման առանցքում FAST-ի «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագիրն էր՝ նախաձեռնություն, որն իրականացվելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ՝ այժմ հասանելի է ՀՀ 7 մարզի 15 ավագ դպրոցում՝ ներգրավվելով 540 աշակերտի եւ 61 դասավանդողի։ Եռամյա ուսումնառության ընթացքում ծրագիրը հնարավորություն է տալիս սովորողներին ուսումնասիրելու խորացված հանրահաշիվ, Python, մեքենայական եւ խորը ուսուցում՝ նպատակ ունենալով կերտել ապագա նորարարների եւ դիրքավորել Հայաստանը որպես ԱԲ-ի ոլորտում առաջատար երկիր:

Այս առաքելությանն են միացել բազմաթիվ աջակիցներ եւ ներկաներ, որոնց առատաձեռնությունը թույլ կտա ապահովելու ծրագրում ներգրավված աշակերտներից 82-ի ուսումնական ողջ ուղին։

Գալային՝ Հայաստանի երկարամյա բարեկամ երկու համանախագահողների՝ Գաբրիել Գոտեի եւ Վալերի Սաֆարյանի գլխավորությամբ, ներկա են եղել 200 անվանի հյուր, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Քսավյե Բելամին, Ֆրանսիայի Աշխատանքի եւ զբաղվածության հարցերով նախարար Աստրիդ Փանոսյան-Բուվեն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը եւ Picsart-ի հիմնադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը։

Որպես հիմնական խոսնակներ ներկաներին իրենց ուղերձն են հղել Alan-ի համահիմնադիր նախագահ եւ Mistral AI-ի համահիմնադիր եւ խորհրդի անդամ Ժան-Շառլ Սամուելյան-Վերվը, McKinsey & Company-ի Հյուսիսային Ասիայի գծով պատվավոր նախագահ, Flagship Pioneering-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նախագահ եւ ռազմավարական խորհրդատու Անդրե Անդոնյանը եւ Flagship Pioneering-ի հիմնադիր տնօրեն, Moderna-ի համահիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ դոկտոր Նուբար Աֆեյանը։

«Վերջերս Վաղարշապատում առիթ էի ունեցել հանդիպելու «ԱԲ սերունդ»-ի աշակերտներին, որոնց մեջ ես նույնքան ունակություն եւ ներուժ եմ տեսնում, որքան ՄՏԻ-ի եւ Հարվարդի ուսանողների։ Մենք՝ հայերս գիտենք՝ ինչպես հանպատրաստից գործել, գիտենք երեւակայել եւ հարթել մեր ուղին՝ պաշտպանելով մեր գոյությունը։ Եկեք օգտագործենք այդ երեւակայությունը, գտնենք ԱԲ-ի նոր ու անսպասելի կիրառումներ եւ ստեղծենք ընկերություններ եւ արտադրանք, որ կփոխակերպեն մեր հավաքական ապագան», նշել է FAST-ի համահիմնադիր դոկտոր Նուբար Աֆեյանը։

«Մեր նպատակը պարզապես տեխնոլոգիական ոլորտի համար երիտասարդ մասնագետներ պատրաստելը չէ, այլ իբրեւ առաջնորդներ ու ստեղծարարներ նրանց կայացմանն աջակցելը։ Նման տաղանդների հսկայական պահանջ կա, եւ Հայաստանը հնարավորություն ունի իր ներդրումը բերելու համաշխարհային արժեքային շղթայում»,- նշել է FAST-ի գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանը։






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net