Добавить новость
123ru.net
Все новости
Апрель
2024

Տավուշում չեն հաշտվում սահմանազատման հետ

0

Առավոտից Նոյեմբերյան քաղաքի հրապարակում հավաքվել են Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներ, քաղաքական գործիչներ և եկեղեցու ներկայացուցիչներ, որոնք դեմ են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հայտարարված ծրագրին։ Հանդիպումը վարել է Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատը և հրավիրել բոլորին Սուրբ Սարգիս եկեղեցու բակ՝ քննարկելու հետագա անելիքները։ Նոյեմբերյանի փոխհամայնքապետ Մհեր Աղամյանը հայտարարել է, որ ազդակիր  բնակավայրերի ղեկավարները դժգոհ են փոխվարչապետ Մհեր …

The post Տավուշում չեն հաշտվում սահմանազատման հետ first appeared on Epress.am.

Առավոտից Նոյեմբերյան քաղաքի հրապարակում հավաքվել են Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներ, քաղաքական գործիչներ և եկեղեցու ներկայացուցիչներ, որոնք դեմ են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հայտարարված ծրագրին։ Հանդիպումը վարել է Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատը և հրավիրել բոլորին Սուրբ Սարգիս եկեղեցու բակ՝ քննարկելու հետագա անելիքները։

Նոյեմբերյանի փոխհամայնքապետ Մհեր Աղամյանը հայտարարել է, որ ազդակիր  բնակավայրերի ղեկավարները դժգոհ են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և վարչապետ  Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում երեկվա փակ հանդիպումից, սահմանազատման այս նախագիծը համարում են միակողմանի զիջում։ 

«Նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար»,-  հայտարարել է Նոյեմբերյանի համայնքապետարանը նաև ֆեյսբուքյան էջում։ 

Մինչ այդ ԱԱԾ-ն երեկվանից փակել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը՝  հարակից տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքներն ապահովելու համար։ Մի խումբ տեղացիներ էլ այստեղ են հավաքվել․ նրանք անհանգստացած են Բաղանիս Այրումի թմբին կանգնած ադրբեջանական զինուժի տեսարանով։ Այս առիթով ԱԱԾ-ն վստահեցրել է, որ սահմանի փոփոխություն այսօր չի նախատեսվում։

Սահմանազատման դեմ ակցիաները սկսվել են ուրբաթ գիշերվամից։ Կիրակի օրը դրանք ուղեկցվել են բախումներով։ Մասնավորապես, Հայաստան-Վրաստան մայրուղու Ոսկերպարի հատվածը փակած մարդկանց ցրել է փորձել Երկրապահ կամավորական միության (ղեկավարում է ՔՊ պատգամավոր Սասուն Միքայելյանը) տարբերանշանով «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան։ Ճանապարհը փակած քաղաքացիները, որոնց թվում նաև «Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էին, փորձել են ձեռքերով հետ հրել իրենց վրա եկող մեքենան՝ կոտրելով դիմապակին։ Քաշքշուկ է սկսվել, ԵԿՄ-ական ավտոմեքենայի վրայից անհայտ անձը ցատկել է ուղիղ ցուցարարների վրա։ Միջադեպից հետո ձերբակալվել են միայն «Մարտական եղբայրության» 7 անդամները, որոնց թվում է նար պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը։

«Զավեշտալի է, որ ոստիկանությունը ոչ միայն չկասեցրեց խաղաղ ցուցարարների վրա մեքենայի վարումը, այլև բերման չենթարկեց դրա վարորդին։ Փոխարենը` բաժին տարվեցին խաղաղ ցուցարարները», – գրել է իրավապաշտպան Դանիել Իոաննինյանը։ Իոաննսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանցագործության մասին հաղորդումներ է ներկայացրել Դատախազություն։ 

Բողոքի ցույցերը շարունակվել են։ Երեկ ցուցարարները փորձում էին արգելել տարածքի ականազատումը, այսօր մտահոգված էին նրանով, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագետները արդեն սկսել են կոորդինատների ճշտումը։ Վերջին օրերի ցույցերին մասնակցում էին նաև ընդդիմադիր պատգամավորները, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները, «ՀայաՔվե» նախաձեռնության ակտիվը, տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ, երգիչներ, ազգրագրագետներ և այլն․ սոցցանցերով պարբերաբար լայվեր են հեռարձակվում, հնչում են Երևանում և այլ բնակավայրերում հավաքվելու կոչեր։

Ուրբաթ օրը սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հայ-ադրբեջանական հանձնաժողովները համաձայնության են եկել սկսել սահմանազատումը Տավուշ-Ղազախ հատվածից։ Ըստ պաշտոնական հայտարարության՝ Հայաստանը հետ է քաշվելու սահմանային 4 ադրբեջանական գյուղերից։ Վարչապետի աշխատակազմի հրապարակած քարտեզի համաձայն, Ջողազի ջրամբարից հյուսիս գտնվող հատվածը, որը խորհրդային Հայաստանի մաս է կազմել, առժամանակ մնալու է Ադրբեջանի վերահսկողության ներքո (այնտեղով ադրբեջանական միջհամայնքային ճանապարհն է անցնում), փոխարենը Հայաստանը շարունակելու է հսկել Ոսկեպարին և Բերքաբերին հարող հողակտորները, որոնք ժամանակին խորհրդային Ադրբեջանի մաս են կազմել (այնտեղով անցնում է հայկական միջպետական մայրուղին)։

տե՛ս Եթե վարչապետի աշխատակազմի հրապարակած քարտեզը ճիշտ է 

The post Տավուշում չեն հաշտվում սահմանազատման հետ first appeared on Epress.am.





Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день


Спорт в России и мире
Москва

Евразийский международный университет объявляет конкурс среди актеров, моделей, спортсменов на статус Амбассадоров университета https://evrazuniversitet.com/


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Уимблдон

Уимблдон. 2 июля. Джокович сыграет вторым запуском на Центральном корте, Маррей – третьим, турнир начнут Рублев, Сафиуллин, Швентек, Самсонова


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Категория повышенного кешбэка в июле от Инго Экосистемы и Ингосстрах Банка





Путин в России и мире
Москва

Путин поручил создать в Москве национальный центр «Россия»


Лукашенко в Беларуси и мире
Минск

О чём свидетельствуют недавние кадровые изменения в Белоруссии?




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский призвал США разрешить бить ракетами ATACMS вглубь России


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Анна Нетребко

Очень похож на Эйвазова: объявившая о разводе Нетребко светится от счастья в объятиях другого мужчины



Москва

У Квинси Промеса закончился контракт с московским «Спартаком»

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net