Добавить новость
123ru.net
Все новости
Ноябрь
2023

«Եղբայրդ ՍՊԻԴ ունի». Երևանի ոստիկանները ողջ գիշեր նվաստացրել են ՄԻԱՎ-ով ապրող մարդուն

0

Պարեկները ՄԻԱՎ ունեցող տղամարդու պայուսակում հակառետրովիրուսային դեղեր են հայտնաբերել, չեն հավատացել, որ դրանք նախատեսված են ՄԻԱՎ-ի բուժման համար, և թմրանյութեր պահելու կասկածանքով բերման են ենթարկել Կենտրոնի բաժին։ Բաժնում նրան ծաղրել են, նվաստացրել, ՄԻԱՎ-ի մասին պատմել են բոլոր ծառայակիցներին (ընթացքում ՄԻԱՎ-ը խառնել են ՁԻԱՀ-ի հետ), առանց թույլտվության պատասխանել են նրա հեռախոսազանգերին, ՄԻԱՎ դրական կարգավիճակը բացահայտել նաև ընտանիքի անդամներին։

Գիշերը ժամը 12-ն անց կես, տուն վերադառնալու ճանապարհին, ինձ կանգնեցրեցին քաղաքացիական հագուստով ոստիկանները, ասացին, թե թմրանյութ են փնտրում, բացեցին պայուսակս և գտան ՄԻԱՎ-ի բուժման համար նախատեսված ՀՌՎ դեղեր՝ պատմել է տղամարդը։

«Չիմանալով, թե ինչի համար են նախատեսված այդ դեղերը, ոստիկանները սկսեցին մեղադրել ինձ թմրանյութեր պահելու մեջ: Փորձեցի բացատրել, չլսելով իմ բացատրությունները՝ տարան Ոստիկանության բաժին։ Ինձ հարցաքննում էին տարբեր աշխատակիցներ: Հարցին՝ ի՞նչ դեղեր են դրանք, պատասխանեցի, որ B20-ի համար նախատեսված դեղեր են: Քննիչը հրահանգեց մյուս աշխատակիցներին նայել ինտերնետում՝ ինչ է նշանակում B20: Տեսան, որ նշանակում է՝ մարդն ունի ՄԻԱՎ, սկսեցին ծաղրել, գոռալ, թե բաժնում ՍՊԻԴ-ով հիվանդ կա, իմ ՄԻԱՎ դրական կարգավիճակը առանց իմ համաձայնության բացահայտեցին ամբողջ բաժնում, տեղեկատվությունը հասավ բաժանմունքի ոստիկանության պետին», – տղամարդու խոսքերը մեջբերել է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» իրավապաշտպան կազմակերպությունը։

Երիտասարդը ստիպված է եղել մի քանի պետերի կաբինետներով անցնել։ Խնդրել է, որ դեղերն ուղարկեն փորձաքննության։ Առաջարկել է զանգահարել բուժող բժշկին։ Զանգահարել են։ Բժիշկը զգուշացրել է՝ առանց պացիենտի համաձայնության ոչ ոք, այդ թվում՝ ոստիկանը, իրավունք չունի բացահայտել նրա կարգավիճակը, դա օրենքի խախտում է, և առաջարկել է պաշտոնական հարցում անել Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն։

Այս ողջ ընթացքում տղամարդու անձնական հեռախոսը ոստիկանները մոտ է եղել։ Ուշ գիշերը նրան զանգահարել է եղբայրը, որ հասկանա՝ ո՞ւր է, ինչո՞ւ տուն չի եկել։

«Իմ ընտանիքի անդամները չգիտեին, որ ես ապրում եմ ՄԻԱՎ-ով: Չէի ուզում ավելորդ սթրեսի ենթարկել նրանց: Ոստիկանության աշխատակիցն առանց իմ համաձայնության պատասխանեց հեռախոսազանգին և եղբորս ասաց՝ գիտե՞ս, որ եղբայրդ ՍՊԻԴ ունի: Սա հերթական ծանր հարվածն էր ինձ համար», – ասել է տղամարդը։

Լուսադեմին նրան ազատ են արձակել։ Դեղերը այդպես էլ չեն վերադարձրել․ «Տվեցին միայն անձնագիրս, դրամապանակս և բնակարանիս բանալիները»։ Հեռախոսը հետ են տվել մոտ 10 օր անց։

Խտրականության, մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի ոտնահարման և բռնության մասին օրեր առաջ ահազանգել է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» իրավապաշտպան կազմակերպությունը, որը աջակցում է ՄԻԱՎ-ով և ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց։ Ինքը՝ տուժողը, հրաժարվել է գրավոր բողոք ներկայացնել իրավապահների դեմ, քանի որ մտավախություն ունի, որ հետապնդումների կենթարկվի նրանց կողմից:

Սա առաջին դեպքը չէ, երբ իրավապաշտպանները ահազանգում են պետական հաստատություններում խտրականության, վատ վերաբերմունքի մասին և հիշեցնում՝ ո՛չ ոք, ո՛չ ոստիկանը, ո՛չ բժիշկը, ո՛չ ուսուցիչը, ո՛չ գործատուն իրավունք չունեն տարբերակված մոտեցում ցուցաբերել, ՄԻԱՎ-ի հիմքով սահմանափակել մարդու իրավունքները, առանց նրա համաձայնության երրորդ անձանց պատմել ՄԻԱՎ դրական կարգավիճակի մասին։ Սա խտրականություն և մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի ոտնահարում է համարվում, որը, ըստ օրենքի, նաև իրավական պատասխանատվություն է ենթադրում։ Տուժածները որպես կանոն խուսափում են բողոքելուց, որովհետև վախենում են, որ դա կհանգեցնի իրենց կարգավիճակի հետագա բացահայտմանը, քանի որ իրավական պաշտպանության մեխանիզմները թերի են գործում կամ առհասարակ չեն գործում։

The post «Եղբայրդ ՍՊԻԴ ունի». Երևանի ոստիկանները ողջ գիշեր նվաստացրել են ՄԻԱՎ-ով ապրող մարդուն first appeared on Epress.am.





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net