Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է հանդիպում կազմակերպել սահմանին
Ադրբեջանի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանը Բաքվի առաջարկներին պատասխանել է 2,5 ամիս ուշացումով։ Ըստ ադրբեջանական գերատեսչության՝ այս փաստը «լրջորեն դանդաղեցրել է խաղաղ գործընթացը»։
«Խաղաղ բանակցություններում նման դադարը չի նպաստում տարածաշրջանի կայունությանը եւ բարգավաճմանը:
Մենք կարծում ենք, որ երկու երկրները պետք է միասին որոշում կայացնեն իրենց հետագա հարաբերությունների վերաբերյալ: Նրանք միասին պատասխանատու են խաղաղ գործընթացի շարունակման համար, ներառյալ՝ հանդիպման համար երկու կողմից ընդունելի վայրի կամ պետական սահմանին հանդիպելու որոշումը»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում:
