Добавить новость
123ru.net
Все новости
Ноябрь
2023

ՊԵԿ․ բացահայտվել է շուրջ 500 միլիոն դրամի հարկեր չվճարելու դեպք (ՎԻԴԵՈ)

0

bԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․/b ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է կառուցապատման ոլորտում հարկային մարմնի հսկողության ենթակա իրավախախտումներով գործունեություն իրականացնող հարկատուների նկատմամբ անզիջում պայքարը, հաղորդում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: br

br

Բացահայտվել է մի խումբ անձանց կողմից` նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու հերթական դեպքը:br

br

Այսպես՝ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 8 բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի համապատասխան հասցեներում ֆիզիկական անձ Ա․Հ-ն., հանդիսանալով իրական շահառու, ֆիզիկական անձ Ն․Ա-ի անվամբ իրականացրել է կառուցապատման՝ բազմաբնակարան շենքերի կառուցման և բնակարանների վաճառքի գործունեություն: br

br

Նախնական համաձայնությամբ՝ բնակարանների փաստացի վաճառքի ժամանակ հիմնականում կնքել են բաժնային սեփականության օտարման գործարքների պայմանագրեր: br

br

Այս կերպ պայմաններ են ստեղծել, որպեսզի ֆիզիկական անձի եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկում խեղաթյուրված տվյալներ մտցվեն, և հարկման օբյեկտները թաքցնելու միջոցով չվճարվեն առանձնապես խոշոր չափերով հարկեր: br

br

Տեղեկություններ էին ստացվել նաև, որ հիշյալ անձինք, խախտելով «Անկանխիկ գործառնությունների մասին» և ՀՀ դրամով գործարքներ կատարելու օրենսդրական պահանջները, կանխիկ եղանակով և արտարժույթով ստանում են բնակարանների գնման կանխավճարները։br

br

Ստացված օպերատիվ տեղեկությունների ստուգման և հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների բացահայտման նպատակով իրականացվող անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում հաստատվել էր, որ վերոհիշյալ անձինք բնակարանի ենթադրյալ գնորդից կանխիկ եղանակով և արտարժույթով պետք է ստանան բնակարանի գնման համար 200 հազար ԱՄՆ դոլար կանխավճար` հետագայում բնակարանի ամբողջ գումարը վճարելու ժամանակ վաճառքի գործարքը որպես բաժնային սեփականության օտարման գործարք կնքելու նպատակով։br

br

Սույն թվականի նոյեմբերի 13-ին համապատասխան հասցեում գտնվող բնակարանի գնման նպատակով՝ կանխիկ եղանակով և արտարժույթով գումարն ենթադրյալ գնորդի կողմից վճարելուց հետո՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել ու հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն են տեղափոխվել քաղաքացիներ Ա․Հ․-ն և Ն․Ա․-ն: Վերջիններս ենթարկվել են անձնական խուզարկության։ br

br

Նկատի ունենալով, որ բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 500․000․000 միլիոն ՀՀ դրամի հարկեր չվճարելու առերևույթ հանցանքի դեպք՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն` ներկայացնելով նաև կազմված փաստաթղթերը: Այնտեղ են տեղափոխվել նաև ձերբակալված անձինք:br

br

Հիշյալ հանցանքի բացահայտումից ժամեր անց, կառուցապատող Ն․Ա-ի անվամբ հարկային մարմին է ներկայացվել եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկ՝ առաջացնելով շուրջ 500 միլիոն ՀՀ դրամի հարկային պարտավորություններ և վճարելով շուրջ 250 միլիոն ՀՀ դրամ գումար։br

br

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը կառուցապատման ոլորտում գործունեություն իրականացնողներին և գնորդներին հորդորում է անշարժ գույքերի գնման ժամանակ պայմանագրերում բացառապես նշել իրական արժեքները, իսկ վճարման ենթակա գումարներն ստանալ ՀՀ դրամով և անկանխիկ եղանակով: br

br

Գերատեսչությունից հայտնում են, որ ՊԵԿ-ը բոլոր նմանատիպ արատավոր երևույթները բացահայտելու, այդ գործարքներն անվավեր ճանաչելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով շարունակելու է օգտագործել իր ողջ գործիքակազմը։br

br

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–br

br

br

iframe width=560 height=315 src=https://www.youtube.com/embed/BRtngf_glK4?si=GvmpYKgrxXirH-d5 title=YouTube video player frameborder=0 allow=accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture; web-share allowfullscreen/iframe






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net