Պարֆյոնովը բացատրել է, թե ինչու հայերի մասին ֆիլմ չի նկարում
Պարֆյոնովը, որը նկարահանել է «Ռուս հրեաները», «Ռուս վրացիները» եւ «Ռուս գերմանացիները» ֆիլմերը, իր տելեգրամյան ալիքում պատասխանել է «Ե՞րբ է լինելու հայերի մասին ֆիլմ։ Քի՞չ են արժանի մարդիկ, թե՞ հովանավորներ չկան» հարցին.
«Խնդիրը դա չէ։ Ռուս հրեաների, ռուս վրացիների եւ ռուս գերմանացիների պարագայում դա վառ արտահայտված զանգվածային ներխուժում էր բոլոր էլիտաներ: Նրանք երկրի կառավարիչներն ու համակառավարիչներն էին…
Հայերի վաստակը համառուսաստանյան քաղաքակրթության մեջ, Ռուսական կայսրությունից, Խորհրդային Միությունից մինչեւ մեր օրերը անհերքելի է: Բայց՝ Միկոյանն էր Ստալինի օրոք եւ ոչ թե հակառակը, Լորիս-Մելիքովն էր Ալեքսանդր II-ի օրոք եւ ոչ թե հակառակը։
Թե չէ կարելի է նկարահանել Ռուսական կայսրության եւ Խորհրդային Միության մաս կազմող ցանկացած մեծ ազգի ռուսացման մասին: Եվ այն ժամանակ, երբ ռուսացումը պարտադիր պայման էր կարիերայի համար, այդ ներդրումը բնական էր, ինչպես՝ ռուսական ներդրումը»։
