ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԱԾ ԿԻՆԸ ՉԳԻՏԵՐ ՈՆՑ ՄԱՐԵՐ ՊԱՐՏՔԵՐԸ
ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԱԾ ԿԻՆԸ ՉԳԻՏԵՐ ՈՆՑ ՄԱՐԵՐ
ՊԱՐՏՔԵՐԸ
Նախօրեին Փարաքարում ինքնասպան եղած 60-ամյա կինը դեռեւս օրեր առաջ մտերմիների շրջանում նեղվել է, ասելով, որ չգիտի ինչ անի կուտակված պարտքերը մարելու համար: Ասում էր` էս պարտքերը ինձ գերեզման կհասցնեն, ու փաստորեն էդպես էլ եղավ: Մեզ հետ զրույցում ասաց Փարաքարի գյուղապետ Ս. Վարդանյանը, ով այդ խոսակցությունների մասին լսել է երեկ հոգեհանգսի ժամանակ: Գյուղապետը հավելեց նաեւ, որ կնոջ թողած երկտողը հարազատները հանձնել են իրավապահներին, այսօր վերջինիս հոգեհանգիստն է:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
