ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ՔՈՉԱՐՅԱՆ-ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. «ԵՐԲԵՔ ՉԵՍ ԿԱՐՈՂ ԱՍԵԼ ԵՐԲԵՔ». ՏԵՍԱՆՅՈ
ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ՔՈՉԱՐՅԱՆ-ԲԱՂԴԱՍԱՐՅԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. «ԵՐԲԵՔ ՉԵՍ ԿԱՐՈՂ ԱՍԵԼ ԵՐԲԵՔ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արթուր-Բաղդասարյան-Արա Աբրահամյան –Ռոբերտ Քոչարյան հավանական «եռյակի» մասին լուրերը շարունակում են համառորեն պտտվել: Թեւ մեզ հետ զրույցում ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հերքել էր այդ տեղեկությունները, բայց ժողովրդական ասացվածքն ասում է` «ծուխն առանց կրակի չի լինում»: ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանից «Իրավունք»-ը պարզեց` արդյոք հավանական համարում է այս «եռյակի» ձեւավորումը: Արթուր Բաղդասարյանն ու Ռոբերտ Քոչարյանը տարբեր բեւեռներ են, տարբեր մոտեցումներ ունեն, բայց քաղաքականության մեջ երբեք չես կարող ասել երբեք:
Արա Աբրահամյան- Արթուր Բաղդասարյան հնարավոր համագործակցության մասին խոսելիս էլ պատգամավորն ասաց, որ Արա Աբրահամյանը երբեք քաղաքական դերակատարություն չի ունեցել, կարծես թե չի էլ ունենա: «Բայց կյանքը ցույց կտա»,- ասաց պրն Մինասյանը:
Մանրամասները`տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
