Բանաստեղծուհին համալիրի վաճառքի մասին. «ՈՒՇՔԻ ԵԿԵՔ, ՀԱՅՐԵՆՅԱՑ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ...»
Բանաստեղծուհին համալիրի վաճառքի մասին.
«ՈՒՇՔԻ ԵԿԵՔ, ՀԱՅՐԵՆՅԱՑ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ...»
Ամառային այս պասսիվ շրջանում Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի վաճառքն ու հետագա ճակատագիրը հասարակության մոտ դժգոհության ու անհանգստության առիթ է դարձել:
Բանաստեղծուհի, հրապարակախոս ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆՆ այս թեմայի շուրջ ասել է հետեւյալը. «Կ. Դեմիրճյանի անունը կրող համալիրը կառավարության կողմից ճանաչվել է որպես պատմամշակութային արժեք, այն ազգային սեփականություն է, եւ ոչ ոք իրավունք չունի ո՛չ գաղտնի, եւ ո՛չ էլ բացահայտ վաճառելու: Սա անօրինական, հակազգային գործարք է: Ուշքի եկեք, հայրենյաց վաճառականներ, ով ազգի ունեցվածքը վաճառքի հանի, հավերժորեն ազգի նզովքին է արժանանալու... Առանց այն էլ, բազում զվարճատեղիները մեր փոքրիկ հանրապետության բարոյականությունը խեղդամահ են արել: Եղեռնի հուշարձանի տարածքում` թանգարանի կողքին, որեւէ զվարճավայր չպետք է թույլատրվի, այդ տարածքը ցավի սրբավայր է, որտեղ հայը հայ է մկրտվում, նայեք ձեր հոգու աչքերին, նրանք շատ բան կպատմեն ձեզ...»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
