Добавить новость
123ru.net
Все новости
Август
2015

«Հայաստանի ծաղիկներ».Երկխոսություն մարմնամարզության միջոցով

0

Պողոսյանների ընտանիքն արդեն երկար տարիներ է իր գիտելիքներն ու փորձն է փոխանցում պատանի մարմնամարզուհիներին: Մոսկվայում բնակվող ու այնտեղ էլ իրենց աշխատանքային գործունեությունը ծավալող զույգը չի մոռանում նաեւ Հայաստանի հետ համագործակցության մասին: Արդեն երկու տարի է նրանք հայրենիքում կազմակերպում են խոշոր միջազգային մրցաշար:

Թե ինչպես են կարողացել հաստատվել Ռուսաստանում, սկսել իրենց մասնագիտական գործունեությունն ու որոշել հայրենիքում կազմակերպել «Հայաստանի ծաղիկներ» մրցաշարը, մարմնամարզության մարզիչներ Ավետիք ու Լիանա Պողոսյանները պատմել են Mediamax Sport-ին:

Մարմնամարզության մարզչից մինչեւ ֆիզկուլտուրայի ուսուցիչ

Նրանք Ռուսաստանում են հայտնվել 1990-ականներին, երբ Հայաստանում ծանր ժամանակներ էին ու ընտանիքը պահելու խնդիր կար: Ավետիք Պողոսյանը մեկնեց Եկատերինբուրգ ու սկսեց աշխատել այնտեղ: Ավելի ուշ նրան միացավ նաեւ կինը, ով երկար տարիներ հանդես է եկել Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքականում, այնուհետեւ նաեւ աշխատել մարզչական շտաբում:
[[gallery1]]
Եկատերինբուրգում սիրելի աշխատանքը շարունակելն այդքան էլ հեշտ չէր, սակայն իսկական մասնագետը միշտ էլ կարողանում է գտնել իր տեղը: Այդպես պատահեց նաեւ Հայաստանի բացարձակ եւ բազմակի չեմպիոնուհի, գավաթակիր, սպորտի վարպետ Լիանա Պողոսյանի հետ. ամուսնու ջանքերով, որը շատ էր ցանկանում տարիների վաստակն իզուր չկորչի, նա կրկին վերադարձավ սպորտ: Անհամեմատ հեշտ անցավ նաեւ առաջին լուրջ քննությունը:

«Մարզադպրոցում ղեկավարները ցանկացան, որ Լիանան երեխաների հետ առանձին մարզում անցկացնի: Ճիշտն ասած, ես շատ անհանգստացած էի: Բայց ամեն ինչ սպասվածից լավ դասավորվեց: Լիանան մարմնամարզության տեխնիկայից շատ ուժեղ է, դա հնարավոր չէր չնկատել: Հենց այդ օրվանից էլ  նրանք աշխատանքի ընդունեցին ու խումբ տվեցին: Աղջիկները Լիանայի գլխավորությամբ Ուրալի մարզի մի շարք մրցումների մասնակցեցին»,- հիշում է Ավետիք Պողոսյանը:

Բայց Պողոսյանները  որոշեցին տեղափոխվել Մոսկվա, քանի որ Ուրալի կլիմայական պայմանները դաժան էին, ու նոր աշխատանք գտնելու անհրաժեշտություն առաջացավ: Այդ ժամանակ էլ Լիանան սկսեց հայկական դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ աշխատել, որտեղ սովորում էին նրանց երեխաները:

Երբ երազանքը կրկին իրականություն է դառնում

Ավետիք Պողոսյանը չէր դադարում գեղարվեստական մարմնամարզության հետ հույսեր կապել, ու այս անգամ էլ օգնեց պատահաբար տեսած գովազդը: Մոսկվայում անցկացվում էր մարմնամարզության Գրան Պրի, որին  էլ նա կնոջը հրավիրեց միասին ներկա լինել: 2 տարի առանց սիրելի սպորտի մնացած Լիանայի համար դա հարազատ մթնոլորտը զգալու ու վաղեմի ծանոթներին հանդիպելու հիանալի հնարավորություն էր: Հենց այդտեղ էլ նրանց խորհուրդ տվեցին դիմել Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Իրինա Վիներ-Ուսմանովային:

«Մենք մինչ այդ շատ դռներ էինք ծեծել, որ Լիանան իր մասնագիտությամբ աշխատի, բայց ամեն ինչ ապարդյուն էր եղել: Վիներին օդ ու ջրի պես էր պետք հանդիպել: Բայց դա այդքան էլ հեշտ չէր, քանի որ նախ պետք էր անվտանգության աշխատակիցներին անցնել»,- նույն անհանգստությունը վերապրելով պատմում է Պողոսյանը:

Լիանան այդ պատասխանատվությունն իր վրա վերցրեց, ու այդքան սպասված հանդիպումը կայացավ: Արդյունքում վաստակավոր ու մեծ հեղինակություն ունեցող մարզիչն ուղարկեց նրան Օլիմպիական պատրաստության կենտրոն, ու բոլոր խնդիրները միանգամից լուծվեցին:
[[gallery2]]
«Ես դեռ Ուրալում աշխատում էի, բայց ողջ ազատ ժամանակս մարզադահլիճում էի անցկացնում: Մի օր ինձ էլ առաջարկեցին աշխատել, ու ես մեծ սիրով համաձայնվեցի: Մեկ տարի անց դպրոցն արդեն այնպիսի սաներ ուներ, որոնք Ռուսաստանում հայտնի դարձան իրենց ակրոբատիկ էլեմենտների շարքերով: Մեզ սկսեցին հավաքների հրավիրել, Լիանան գործիքային աշախատանքներն էր կատարում, ես՝ ակրոբատիկ»:

Ու պատահական չէր, որ Պողոսյանների հիանալի աշխատանքը տեսնելուց հետո հենց նրանց վստահվեց մարմնամարզության նոր տեսակի զարգացումը: Վիների պահանջով պետք էր հավաքել տղաների խումբ  ռիթմիկ մարմնամարզությամբ (ուշուի ու մարմնամարզության խառնուրդ) զբաղվելու համար: Դրանից մեկ ամիս անց Ավետիք Պողոսյանի գլխավորությամբ արդեն մարզվում էին 8 տղաներ: Մարզաձեւի նկատմամբ հետաքրքրությունն աստիճանաբար ավելացավ նաեւ Ռուսաստանի այլ շրջաններում:

Մեծ նվիրվածություն ու սեր սպորտի հանդեպ

Հիմա, երբ տարիներ են անցել ու սպորտային այս զույգը կարողացել է գտնել իրեն մարմնամարզությունում, հեշտ ու ժպիտով է հիշում հաղթահարած դժվարությունները: Սակայն Լիանան խոստովանում է, որ իրենից գերմարդկային ջանքներ են պահանջվել ամեն ինչ յուրացնելու ու որակավորում ստանալու համար: Անքուն գիշերներ է անցկացրել ու անդադար աշխատել գիտելիքների պաշարն ավելացնելու համար, որպեսզի միջազգային մրցավարի կոչում ստանա.

 «Գիտելիքի առումով ոչ մեկին չեմ զիջում, միշտ գերազանց քննություններ եմ հանձնել: Հայաստանից միջազգային կարգի առաջին մրցավարն եմ եղել, ու 4 տարի նաեւ միակը: Միշտ սովորել եմ ու չեմ դադարում սովորել, ցանկացած մանրուք չափազանց կարեւոր է սպորտում»:

Բայց նա անչափ սիրում է նաեւ մարզչական գործն ու ասում է, որ մեծ բավականություն է ստանում երեխաների հետ աշխատանքից: Հպարտանալու առիթ են տալիս նաեւ պատանի սաները, որոնք միջազգային մրցաշարերում հաղթանակների պակաս չունեն:

Մշտապես հետեւում է նաեւ Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող մարզուհիներին՝ Էլիզաբեթ Տեր-Պետրոսյանին, Էլեն Շահնազարյանին, Լիլիթ Հարությունյանին, Աննա Սվիրինային, որոնց իրենք են առաջարկել ներկայացնել մեր երկիրը: Նաեւ ուրախ է, որ աղջիկների շնորհիվ Հայաստանի վարկանիշը բարձրանում է:

Ամենամյա հավաքներ, որոնք եզրափակվում են մրցաշարով

Իրենց հաստատուն քայլերն անելուց հետո Պողոսյանները որոշեցին ամրապնդել նաեւ հայրենիքի հետ կապերը: Նրանք սկսեցին ամռանը պարբերաբար ուսումնամարզական հավաքներ կազմակերպել Ծաղկաձորում: Աստիճանաբար ցանկություն առաջացավ ընդլայնել աշխատանքի շրջանակներն, ու այդպես ծագեց միջազգային մրցաշար անցկացնելու գաղափարը:
[[gallery3]]
«Հավաք անցկացնելու 6-րդ տարում հասկացա, որ դրանք պետք է եզրափակել մրցաշարով: Մենք ամեն տարի  մոտ 50 մասնակից էինք բերում Հայաստան, նրանց սովորաբար ուղեկցում էին նաեւ ընտանիքի անդամները: Ու մրցաշարն իսկական տոն դարձավ բոլորի համար»,- ընդգծում է Ավետիք Պողոսյանը:

Կազմակերպչական բոլոր հարցերով զբաղվել են իրենք, ու թեեւ ամեն ինչ դժվար է եղել, չեն նահանջել, քանի որ շատ են ցանկանում նպաստել երկկողմանի հարաբերությունների հաստատմանն ու Հայաստանում գեղարվեստական մարմնամարության զարգացմանը:

«Այս տարի էլ նախորդի պես մրցաշարին ներկա է եղել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարը: Բայց գործնականում Հայաստանում մեզ որեւէ կերպ չեն աջակցում, ամեն ինչ միայն մեր ուսերին է»,- ասում է Լիանան:

«Հայաստանի ծաղիկները»՝ մարմնամարզությունը զարգացնելու խթան

Միջազգային կարգի մրցավարը, որը ԱԱ-ի, ԵԱ-ի ու այլ խոշոր մրցաշարերում աշխատեու փորձ ունի, կարծում է, որ Հայաստանի համար նմանատիպ մրցումների անցկացումը շատ կարեւոր է: Սուղ ֆինանսական պայմաններում գտնվող Հայաստանի ֆեդերացիան միշտ չէ, որ կարողանում է հայ մարզուհիներին ուղարկել մրցաշարերի, իսկ իրենք ամեն ինչ անում են նրանց օգնելու համար.

«Այդ տարիքի երեխաների համար դա իսկապես շատ կարեւոր է, միայն փորձն է օգնում հմտանալ ու ավելի մրցունակ դառնալ: Մեզ ուրախացնում է, որ մասնակիցներն անհամբերությամբ են սպասում մեր մրցաշարին: Մարմնամարզությունը շատ գեղեցիկ ու շքեղ մարզաձեւ է, հյուրեը միշտ հիացած են հեռանում»:

Մրցաշարի անվանումն էլ պատահական չի ընտրվել, այն արտացոլում է Հայաստանի բնության գեղեցկությունն ու ծաղկաձորյան տրամադրությունը:

«Գիշերը ժամը 3-ին մուսան ծեծեց իմ դուռն, ու որոշեցի, թե մրցաշարն ինչպես է կոչվելու:  Դեպի Ծաղկաձոր տանող ողջ ճանապարհին ծաղիկներ են վաճառվում, այս տարի բոլորը գնեցինք ու նվիրեցինք մեր 76 մասնակիցներին: Այդ անթառամ ծաղիկները նրանց միշտ կհիշեցնեն մրցաշարի ու Ծաղկաձորի մասին»,- ընդգծում է Ավետիքը:

Մանկապարտեզներն ու դպրոցները՝ մարզվելու այլընտրանքային վայրեր

Գեղարվեստական մարմնամարզությունն աչքի է ընկնում  իր գեղեցկությամբ ու դիտարժանությամբ, սակայն, ցավոք, Հայաստանում հենակետային չի համարվում: Հայ մարզիկները դեռ չեն կարողանում աշխարհում մրցակցություն ծավալել ու մեդալներ նվաճել:
[[gallery4]]
Պողոսյանները մի քանի տարբերակներ են առաջարկում մեր երկրում դրա հիմքերն ամրացնելու ու տարածելու համար: Նրանք գտնում են, որ այն ստրատեգիական նշանակություն ունի ազգի համար, հետեւաբար՝ պետք է ուշադրության կենտրոնում լինի:

«Երեւանում բազմաթիվ դպրոցներ ունենք, եթե դրանց մի 30 տոկոսն էլ ներգրավենք մարզումային ծրագրում, հիանալի կլինի: Նոր աշխատատեղեր կբացվեն: Կրթության եւ գիտության նախարարությունը պետք է մանկապարտեզներին ու դպրոցներին կից մարզվելու պայմաններ ստեղծի»,- նշում է Ավետիք Պողոսյանը:

Նա գտնում է, որ կարատեից ու պարի խմբակներից բացի պետք է նաեւ մարմնամարզություն ուսուցանվի պատանիներին:  Լիանա Պողոսյանն էլ նշում է, որ իրենք Օլիմպիական հերթափոխին կից են գործում, դասերն ավարտելուց հետո մարզադահլիճում գորգեր են փռում ու սկսում մարզումները: Նրա խոսքով, նոր դահլիճներ կառուցելու կամ էլ մեծ ծախսեր կատարելու կարիք չկա.

«Դպրոցներին պետք է հնարավորոթյու տալ նաեւ արտաբյուջետային եղանակով գումար վաստակել: Պետք է ընդամենն այդ ամենը ճիշտ կազմակերպել: Դպրոցի տնօրեններն էլ ուրախ կլինեն նման նախաձեռնության համար: Մեր խմբերի հաշվին դպրոցի մյուս ուսուցիչների աշխատավարձն է բարձրանում, դպրոցի տնօրենն էլ այդ մասին պարբերաբար նշում է»:

Պատրաստել է Հասմիկ Բաբայանը:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net