Добавить новость
123ru.net
Все новости
Июль
2015

Սուրուչի ահաբեկչությունը. Թուրքիան վճարում է իր «մեղքերի» համար - փորձագետներ

0

Թուրքիայում ահաբեկչությունն «Իսլամական պետության» պատասխանն է Անկարայի փորձերին ուժեղացնել վերահսկողությունը Սիրիայի հետ սահմանին: Այդ մասին VERELQ-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Թուրքիայում նախօրեին տեղի է ունեցել վերջին շրջանի ամենախոշոր ահաբեկչությունը, որի հետևանքով զոհվել է 31 մարդ: Իշխանությունները կարծում են, որ դրա հետևում կանգնած է "Իսլամական պետություն" ահաբեկչական խմբավորումը: Թուրքիայի և Սիրիայի սահմանին գտնվող Սուրուչ քաղաքում 18-ամյա մահապարտ ահաբեկիչը գործի է դրել պայթուցիկ սարքը քաղաքի մշակութային կենտրոնի մոտ:

Վարչապետ Ահմեդ Դավութօղլուն արդեն հայտարարել է, որ Թուրքիան ահաբեկչությունից հետո կուժեղացնի անվտանգության միջոցառումներ Սիրիայի հետ սահմանին: «Մենք խորհրդակցություն ենք անցկացրել ուժային կառույցների ներկայացուցիչների հետ և մշակել ենք բոլո քայլորը, որոնք իրականացվելու են», - նշել է Դավութօղլուն ու հավելել, որ հետագայում ևս ուժեղացվելու է Թուրքիայի և Սիրիայի սահմանի անվտանգությունը:

Սաֆրաստյանը հիշեցրել է, որ Թուրքիան «Իսլամական պետության» ձևավորման սկզբից ի վեր աջակցել է այդ ահաբեկչական կազմակերպությանը՝ նրա գործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելով: «Սակայն վերջին շրջանում Անկարան փորձեց խստացնել վերահսկողությունը Սիրիայի հետ սահմանին, որով էլ առաջացրել է գրոհայինների զայրույթը», - նշել է նա:

Սաֆրաստյանը քիչ հավանական է համարում թուրքական բանակի լայնածավալ ռազմական գործողությունները գրոհայինների դեմ:

«Թուրքիան զգուշանում է քրդերի ուժեղացումից և դրա համար "Իսլամական պետության" թուլացումն Անկարային ձեռնտու չէ: Թուրքիան ոչ հրապարակայնորեն, ինչպես մինչ այդ, շարունակելու է աջակցել "Իսլամական պետության" գրոհայիններին քրդերի և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ: Հնարավոր է` թուրքական բանակի կողմից հետևեն ինչ-որ պատժիչ գործողությունները, սակայն "Իսլամական պետության" դեմ լիարժեք հակամարտության Անկարան չի գնա», - նշել է Սաֆրաստյանը:

«Թուրքիան հենց սկզբից ռազմավարական սխալ է թույլ տվել, երբ աջակցեց Ասադի օրինական կառավարության դեմ զինված ապստամբությունը: Հարևանների գործերին այդպիսի միջամտությունները կասկածի տակ են դնում թուրքական առաջնորդների խաղաղասեր ներկայացնելու փորձերը», - նշել է Իսրայելից քաղաքագետ և հրապարակախոս Ավիգդոր Էսկինը:

Նրա խոսքով, Անկարան դավաճանաբար է վարվել իր հարևանի նկատմամբ՝ օգտվելով այնտեղ քաղաքացիական պատերազմից: Թուրքիան ակտիվորեն աջակցել է ապստամբներին, այդ թվում այն խմբերին, որոնք այսօր ասոցացվում են "Իսլամական պետության" հետ: Թուրքիայի տարածքը դարձել էր դեպի Սիրիա ահաբեկիչների տեղափոխության առաջնագիծը:

«Իսկ հետագայում ամեն ինչ ուզում էին լավ ստացվի, սակայն ստացվեց ինչպես միշտ բանաձևով: "Իսլամական պետության" ահաբեկիչները դժգոհ են Թուրքիայի կողմից իր տարածքով դեպի Սիրիա ահաբեկիչների հոսքը սահմանափակող կիսատ և չնչին փորձերից: Պատմությունը գիտի ոչ քիչ այդպիսի օրինակներ: Բավական է հիշել ԽՍՀՄ-ի կողմից պաղեստինյան ահաբեկիչներն աջակցելու պատմությունը, որոնք հետագայում 90-ականներին Չեչնիայում դաշտային հրամանատարներ դարձան», - նշել է նա VERELQ-ի հետ զրույցում:

Նույն այդ պատմությունը, ուղղակի որոշակի շտկումներով, կրկնում է Թուրքիայում: Փորձագետները կարծում են, որ Անկարան վճարում է իր հաշիվների համար:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net