Նալբանդյան. Իրանի հետ համաձայնագիրը հայ-իրանական համագործակցության համար նոր հեռանկարներ կստեղծի
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է Վիեննայում ստորագրված իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը:
«Հայաստանը ողջունում է միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը, որին հնավոր է եղել հասնել Իրանի և միջազգային միջնորդներների նպատակաուղղված, քրտանջան աշխատանքի շնորհիվ: Երկար սպասված համաձայնագիրը կարևոր ձեռբքերում է, որն ուղղված է միջազգային և տարածաշրջանային կայունության և համագործակցության հաստատմանը», - նշել է նախարարը:
Նալբանդյանը նաև հույս է հայտնել, որ կնքված համաձայնագիրը նոր խթան կհանդիսանա Հայաստանի և Իրանի միջև առևտրա-տնտեսական հարաբերությունների ակտիվացման և համատեղ նախագծերի կյանքի կոչման համար:
Ըստ համաձայնագրի, Իրանը հրաժարվում է միջուկային զենք ունենալու կամ ստեղծլու բոլոր փորձերից: Դրա փոխարեն Թեհրանից հանվելու են բոլոր պատժամիջոցները: Փաստաթղթում նշվում է, որ պատժամիջոցները կարող են վերականգնվել 65 օրվա ընթացքում, եթե Թեհրանը խախտի գործարքի պայմանները:
Բացի դրանից, Իրանում աշխատելու են ՄԱԳԱՏԷ-ի 150 տեսուչներ այն երկրներից, որոնց հետ Իրանն ունի դիվանագիտական հարաբերություններ: Համաձայնագրում նաև նշված է, որ տեսուչներին հնարավորություն կընձեռնվի ստուգումներ իրականացնել կասկածելի միջուկային օբյեկտներում մեկ օրվա ընթացքում:
Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի երեք ամիս անց այն բանից հետո, երբ այն հավանության կարժանան ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից: ՄԱԿ-ի ԱԽ-ի Իրանի և վեցնյակի համաձայնագրի շուրջ նոր բանաձևը գործելու է տաս տարվա ընթացքում:
