Добавить новость
123ru.net
Все новости
Июль
2015

Ջեյմս Ուորլիք. ՙՕկուպացված տարածքները՚ պետք է վերադարձվեն Ադրբեջանին`համալիր կարգավորման շրջանակներում

0

 ՙՕկուպացված տարածքները՚ պետք է վերադարձվեն Ադրբեջանին`համալիր կարգավորման շրջանակներում՚: Այդ մասին ՙՎեդոմոստի՚-ին հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Որոլիքը`մեկնաբանելով Վաշինգտոնի դիրքորոշումն այն մասին, թե արդյոք Հայաստանը պետք է ազատի Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող ՙԱդրբեջանի շրջանները՚: 
ՙԱյստեղ կարևոր է չկենտրոնանալ հակամարտության կարգավորման մեկ տարրի կամ մեկ սկզբունքի վրա: Տարածքները պետք է վերադարձվեն, բայց կան նաև այլ գործոններ: Այդ պատճառով մենք միշտ խոսում ենք համալիր կարգավորման մասին. դուք չեք կարող վերցնել միայն մեկ սկզբունք և պնդել, որ այն հակամարտության կարգավորման հիմքն է՚,- նշել է նա:
Ըստ որում, Ուորլիքը գտնում է, որ կարգավորման տարր պետք է հանդիսանան անվտանգության երաշխիքները, որոնք ներառում են միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումը: Նրա խոսքով, եթե կամ երբ ՙտարածքները վերադարձվեն՚, անհրաժեշտ կլինի միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայել`ապահովելու Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը:
Հարցին` ԵԱՀԿ, թե± ՄԱԿ խաղաղապահներ պետք է տեղակայվեն, Ուորլիքը նշել է, որ դա պետք է որոշեն կողմեր: Միաժամանակ նա նշել է, որ Վաշինգտոնը հանդես չի գալիս որևէ տարբերակի օգտին: ՙԵթե կողմերը համաձայնեն խաղաղապահ զորակազմի մասնակցությանը և ձևաչափին`ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել այդ տարբերակին: Բայց մենք այժմ այդ հարցը չենք քննարկում: Մենք խոսում ենք անվտանգության երաշխիքների տարբերակների մասին, թե ինչպիսին դրանք կարող են լինի, բայց առայժմ չենք հասել այն պահին, երբ կարելի է խոսել խաղաղապահ ուժերի ձևավորման մասին: Կուզենայի ավելացնել, որ ԵԱՀԿ-ում կա բարձր մակարդակի պլանավորման խումբ, որի նպատակը խաղաղության պահպանմանն ուղղված գործողությունների տարեբարկների մշակումն է: Ռազմական փորձագետների այդ խումբն արդեն մի շարք նախօրոք պատրաստված տարբերակներ ունի, որոնք պարբերաբար նորացվում են: Նրանց աշխատանքը կարող է միջազգային խաղաղապահ ուժերի համար մեկնակետ հանդիսանալ՚,- ընդգծել է Ուորլիքը:
Ամերիկացի միջնորդը խոստովանել է նաև, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություններում լարվածություն կա, բայց դա ղարաբաղյան հարցին չի վերաբերում: ՙԱյդ հարցում Մոսկվայի և Վաշինգտոնի հայացքներն իրականում համընկնում են: Մենք համատեղ աշխատում ենք հակամարտության կարգավորման մի շարք ասպեկտների շուրջ: Քաղաքական բաղադրիչի հետ կապված`բանակցությունների հիման վրա կարգավորման ուղիների որոնման շուրջ: Ինչպես նաև այնպիսի հարցերի շուրջ, ինչպես վստահության ամրապնդման միջոցները, հումանիտար ծրագրերի իրականացումը՚,- նշել է նա: Այն հարցին, թե ինչպիսին կլինեն Վաշինգտոնի գործողությունները, եթե Լեռնային Ղարաբաղում իրականանա վրացական սցենարը, Ուորլիքը նշել է, որ յուրաքանչյուր հակամարտություն տարբերվում է և պետք է ուսումնասիրվի առանձին: ՙԿարծում եմ, որ դա հենց այն է, ինչից մենք վախենում ենք`հակամարտության սրացում, որը լուրջ մարտահրավերների առջև կկանգնեցնի համաշխարհային հանրությանը: Անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը միասին աշխատեն այդ խնդրի շուրջ, որպեսզի կանխեն իրավիճակը, ինչը կարող է լուրջ սրացման հանգեցնել: Դժվար է կանխատեսել, թե ինչպիսին կարող է լինել իրավիճակը, քանի որ դժվար է պատասխանել հիպոթետիկ հարցին: Ղարաբաղյան հակամարտությունն այն ոլորտը չէ, որտեղ մենք խնդիրներ ենք տեսնում Ռուսաստանի հետ հարաբերություններում: Ընդհակառակը, դա այն բնագավառն է, որտեղ մենք համագործակցում ենք, որպեսզի դիվանագիտական ճանապարհով կարգավորման հասնենք: Եվ մենք կշարունակենք դա անել՚,- ասել է ամերիկացի միջնորդը: Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների ապասառեցման գործընթացի ձախողման առնչությամբ Վաշինգտոնի վերաբերմունքի մասին`Ուորլիքը նշել է, որ Ցյուրիխյան արձանագրությունները չեն վավերացվել Թուրքիայի կողմից: ՙՀայաստանի և Թուրքիայի միջև սահմանը փակ է մնում, և հուսով ենք, որ Հայաստանը և Թուրքիան հարաբերությունները փակուղուց դուրս բերելու ուղիներ կգտնեն՚,-ամփոփել է Ուորլիքը: -լ-   






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net