Հնդկաստանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Միրզոյանին՝ Իրանից իր երկրի քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի իր պաշտոնակից Արարատ Միրզոյանին՝ Իրանից Հնդկաստանի քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար։
«Շնորհակալություն եմ հայտնում արտգործնախարար Արարատ Միրզոյանին և Հայաստանի կառավարությանը՝ այսօր Իրանից Հայաստանի տարածքով դեպի Հնդկաստան հնդիկ ձկնորսների տարհանմանն աջակցելու համար»,- X-ում գրել է Հնդկաստանի ԱԳ նախարարը:
