Добавить новость
123ru.net
World News in Armenian
Март
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25
26
27
28
29
30
31

ՀԿ-ների հատարարությունը՝ Վլադիմիր Վարդանյանին ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրելու վերաբերյալ

0

ՀԿ-ների հատարարությունը՝ Վլադիմիր Վարդանյանին ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրելու վերաբերյալ.

2026 թվականի մարտի 13-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունն առաջադրվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում։

Նույն օրը Վլադիմիր Վարդանյանը հայտարարել է, որ դադարեցրել է իր անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, իսկ մարտի 19-ին հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին: Սահմանադրական դատարանի դատավորի՝ կուսակցական լինելու և քաղաքական գործունեությամբ զբաղվելու արգելքը՝ ուղղակիորեն նախատեսված է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ կետով, ինչպես նաև բխում է նույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ կետերից։

Թեև նշված իրավադրույթները տառացի մեկնաբանման շրջանակում ժամանակի մեջ տարածվում են Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելուն հաջորդող ժամանակահատվածին, դրանք ակնհայտորեն նպատակ են հետապնդում առաջին հերթին բացառելու սահմանադրական դատարանի դատավորի փոխկապակցվածությունը քաղաքական ուժերի հետ՝ ապահովագրելով դրա արդյունքում առաջացող դատարանի անկախության և անաչառության հետ կապված ռիսկերը։

Վերոգրյալի համատեքստում, թեև Վլադիմիր Վարդանյանը վայր է դրել մանդատն ու դադարեցրել իր անդամակցությունը խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական ուժին, այնուամենայնիվ նրա՝ ավելի քան յոթ տարի քաղաքական գործունեությամբ զբաղվելու և կուսակցական լինելու հանգամանքը, առերևույթ կասկած է հարուցում նրա, որպես Սահմանադրական դատարանի դատավոր, անաչառ պաշտոնավարման հնարավորության վերաբերյալ։

Ավելին՝ անաչառ դիտորդի տեսանկյունից նման քաղաքական փոխկապակցվածության հանգամանքն ինքնին բացառում է նշված ռիսկերի կառավարման հնարավորությունը։ Հարկ ենք համարում հիշեցնել, որ նույնօրինակ իրավիճակ է ստեղծվել նաև տարիներ առաջ՝ 2018թ․ Հրայր Թովմասյանի՝ Սահմանադրական դատարանի դատավոր, այնուհետև՝ նախագահ ընտրվելու գործընթացի հետ, որտեղ նույն քաղաքական անթաքույց փոխկապակցվածության հանգամանքը հիմք էր ծառայել այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար, ով այդ ժամանակ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր էր, այդ նշանակումը որակել որպես Ս․Սարգսյանի կողմից «գործուղում» Սահմանդրական դատարան[1]։

Ստորագրող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները գտնում են, որ կուսակցական և խորհրդարանական խմբակցության երկարաժամկետ անդամակցության, հատկապես այդ ընթացքում ակտիվ կեցվածքով հանդես գալու, ակտիվ քաղաքական գործունեություն ծավալելու և խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահության պայմաններում մանդատը վայր դնելը կամ կուսակցության անդամակցության դադարեցումը ողջամտորեն չեն կարող երաշխավորել քաղաքական և կուսակցական կապերի ընդհատումն ու քաղաքական ազդեցությունները, այդ թվում՝ գաղափարական իմաստով փոխկապակցվածությունը համապատասխան քաղաքական ուժի հետ, ինչը խիստ բնական երևույթ է։

Եթե նույնիսկ պայմանականորեն որևէ կերպ ապահովագրված համարենք սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի կուսակցական/քաղաքական կապեր/կախվածություն պահպանելու ռիսկը մանդատը վայր դնելու հիմքով (ինչն ինքնին ողջամիտ չենք համարում), այնուամենայնիվ ակնհայտ է, որ այդ գործողությունները a priori չեն կարող ապահովագրել թեկնածուի գաղափարական փոխկապակցվածությունը տվյալ քաղաքական ուժի հետ։ Նշվածն ինքնին բավարար է թեկնածուի՝ սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում նշանակվելու պարագայում կասկածի տակ դնելու նրա պաշտոնավարման անկախությունն ու անաչառությունը։

Հիմք ընդունելով նշվածը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովին կոչ ենք անում ձեռնպահ մնալ Վլադիմիր Վարդանյանի, որպես ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի թեկնածությանը կողմ քվեարկելուց։

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

“Համայքային համախմբման և աջակցության կենտրոն”

ՀԿ Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն

«Արդարության նոր մշակույթ» ՀԿ

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ

Երևանի մամուլի ակումբ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների «Հելսինկյան ասոցիացիա» ԻՀԿ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

The post ՀԿ-ների հատարարությունը՝ Վլադիմիր Վարդանյանին ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրելու վերաբերյալ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net