Добавить новость
123ru.net
World News in Armenian
Март
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23
24
25
26
27
28
29
30
31

Իշխանության նման հռետորաբանությունը կարծես հրավիրում է Ալիևին՝ ներքաշվել Հայաստանի ներքաղաքական պայքարի մեջ. Հայկ Խանումյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի փորձագետ Հայկ Խանումյանը

– Իշխանությունը տևական ժամանակ է, ինչ Փաշինյանի գլխավորությամբ հայտարարում է, որ եթե իրենց քաղաքական թիմը չստանա սահմանադրական մեծամասնություն, ապա ընտրություններից շատ կարճ ժամանակ անց տեղի կունենա «աղետաբեր պատերազմ», նույնիսկ կոնկրետ ամիս է նշվում՝ սեպտեմբերը։ Նման վտանգ տեսնո՞ւմ եք, պարո՛ն Խանումյան։

– Պատերազմի վտանգ 2020-ից հետո միշտ էլ գոյություն ունի։ Դրա պատճառը ոչ թե այս կամ այն ուժի իշխանության լինելն է, այլ Հայաստանի ռազմական առումով թույլ լինելը։ Թույլ հարևանը միշտ էլ գրավիչ է բռնատիրական ռեժիմ ունեցող երկրի համար։ Այստեղ հարցը այլ է. ինչո՞ւ բավարար չափով քայլեր չեն արվել, որ Հայաստանը գայթակղիչ չլինի Ալիևի քմահաճույքների համար, այսինքն՝ ինչո՞ւ անցած հինգ տարում այնպիսի զինված ուժեր չենք ստեղծել, որ մեր երկրի դեմ պատերազմ սկսելը լիներ ոչ ձեռնտու։

Հետևաբար իշխանության նման հռետորաբանությունը նախ սեփական ձախողումների խոստովանությունն է, հետո էլ կարծես հրավիրում է Ալիևին՝ ներքաշվել Հայաստանի ներքաղաքական պայքարի մեջ։ Ցանկացած պարագայում սա բումերանգ է, որը կարող է դաժան հարվածել մեր հասարակությանը։

– Եթե այս իշխանությունն ասում է, որ արդեն խաղաղություն է բերել Հայաստանում, ապա ի՞նչ պատերազմի մասին ու ի՞նչ նպատակով է խոսում։

– Այս իշխանության ժամանակ եղել է պարտություն, որի փաստից իրենք կոմպլեքսավորվում են, դառնում ագրեսիվ՝ հասարակության ներսում և անընդունելի զիջողական՝ թշնամու հետ հարաբերություններում։ Այնինչ պետությունների պատմությունը պատերազմների պատմություն է, որտեղ լինում են և՛ պարտություններ, և՛ հաղթանակներ։ 

Չպետք է իդեալականացնել հաղթանակները և հանձնվել պարտության դեպքում։ Պետք է վերլուծել սխալները և աշխատել ազգային հզորության տարրերի ուժեղացման ուղղությամբ։ 

Այս առումով սխալ է նաև պարտության թղթային ձևակերպումը որպես խաղաղություն ներկայացնելը, դա կարող է անդառնալի հետևանքների բերել։ Պետք է ուղղակի խոստովանել, որ պարտվել ենք, նշել պատճառները (կարելի է նաև ըստ քաղաքական նախընտրության դա անել, ինչպես անում են) և մտածել ուժեղանալու մասին, ոչ թե հակառակորդի թելադրանքով ապամոնտաժել ամեն ինչ՝ հիշողություն, ազգային ինստիտուտներ և այլն։

– Ընդդիմադիր ուժերը, ձեր գնահատմամբ, իսկապե՞ս պատերազմի կողմնակից են, ինչպես գործող իշխանությունն է ասում։

– Ցավոք, Հայաստանի շուրջ ստեղծված է մի վիճակ, որ նույնիսկ ամենառևիզիոնիստ ընդդիմադիր ուժերը չեն կարող շատ բան անել։ Ու կարծում եմ՝ առաջիկա հինգ տարիների համար նման բան առաջարկող էլ չկա։ Իսկ ընտրությունները հաջորդ 5 տարիներին իշխանություն ունենալու համար են։ Ուղղակի ընդդիմադիր ուժերից ոմանք նշում են, որ չպետք է չափից դուրս զիջող լինել, այլ կենտրոնանալ զինված ուժերի մարտունակության բարձրացման վրա, մտածել հակառակորդին զսպելու, հավասարակշռելու այլ ուղիների մասին։

– Պարո՛ն Խանումյան, այս տրամաբանությունը հաշվի առնելով, մեզ առաջիկայում ի՞նչ քարոզարշավ է սպասում:

– Ցավոք սրտի, մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է խաղալ հանրության վախերի վրա, ինչպես նաև ներազգային թշնամանքի վրա է խաղադրույք կատարում, ինչպես օրերս տեսանք արցախցի կնոջ հետ իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից։ Նիկոլ Փաշինյանի հաղթաթուղթը հանրության բևեռացումն է, և նա գնում է այդ բևեռացումը սրելու ճանապարհով։ 

Բևեռացումն այս պահին աշխատում է հօգուտ իշխանության։ Ընդդիմությունը ճիշտ կանի խուսափի բևեռացումից և ճիշտ ուղերձներ փոխանցի հանրությանը։ 

Կարևոր է նաև ժողովրդավարական կենսագրությամբ ընդդիմության ուժեղացումը։ Վերջին տարիներին զգալիորեն մեծացել է այն մարդկանց թիվը, որոնք պատրաստ չեն ձայն տալ ժողովրդավարական կենսագրություն չունեցող ուժերին։ Հայաստանում ոչ ավտորիտար կենսագրություն ունեցող ընդդիմություն կա, այն թույլ է, բայց որոշակի հանգամանքներում կարող է ապագա փոփոխությունների լոկոմոտիվը դառնալ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Իշխանության նման հռետորաբանությունը կարծես հրավիրում է Ալիևին՝ ներքաշվել Հայաստանի ներքաղաքական պայքարի մեջ. Հայկ Խանումյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net