Դատարանը սկսել է քննել Արշակ արքեպիսկոպոսի կալանքը երկարաձգելու հարցը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը սկսել է քննել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքը երկարաձգելու հարցը:
Մայր Աթոռի դիվանապետի փաստաբան Սերգեյ Հարությունյանը փակ նիստից առաջ ասաց՝ հույս ունի, որ դատավոր Կարեն Ֆարխոյանը «կփոխի սրբազանի խափանման միջոցը»:
Անդրադառնալով Արշակ սրբազանի գործով իրեղեն ապացույցի՝ մարիխուանայի գլանակի անհետացման մասին մամուլում հայտնված տեղեկություններին՝ փաստաբանն ասաց, որ այս պահին ինքը որևէ ստույգ տեղեկություն չունի՝ դա իսկապես այդպես է, թե՝ ոչ:
«Կփորձեմ...
