Իշխանական պատգամավորներն առաջարկում են՝ պաշտամունքային որոշ կառույցների օտարումը վերահսկողության տակ լինի
Իշխանական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանն առաջարկում են օրենսդրական փոփոխություններ, որպեսզի պատմական և մշակութային արժեք ունեցող պաշտամունքային կառույցների օտարումը վերահսկողության տակ լինի։
90-ականներին կառավարության որոշմամբ՝ օտարման ոչ ենթակա հուշարձանների ցանկից շուրջ 200 հնագույն եկեղեցիներ Մայր Աթոռի սեփականությունն են դարձել։ Դրանք հիմնականում գործող եկեղեցիներն են։ Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովում այսօր մի շարք...
