Ռուբիոն ԱՄՆ-ի աջակցությունն է հայտնում Իրանի ժողովրդին
Իրանում շարունակվող հակակառավարական բողոքի ցույցերի ֆոնին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Իրանի ժողովրդին։
«Միացյալ Նահանգներն աջակցում է Իրանի քաջարի ժողովրդին»,- X սոցիալական հարթակում գրել է ԱՄՆ պետքարտուղարը։
Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ անգամ նախազգուշացրել է Իրանին։
«Ավելի լավ է չսկսեք կրակել, որովհետև մենք էլ կսկսենք կրակել»,- հայտարարել է Թրամփը՝ հավելելով, որ հույս ունի՝ Իրանում ցուցարարները անվտանգ կլինեն։ «Ես պարզապես հույս ունեմ, որ Իրանում ցուցարարները անվտանգ կլինեն, քանի որ դա այժմ շատ վտանգավոր վայր է»,- ասել է նա։
The post Ռուբիոն ԱՄՆ-ի աջակցությունն է հայտնում Իրանի ժողովրդին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
