Добавить новость
123ru.net
World News in Armenian
Июнь
2025

Եթե այսքան ժամանակ հոգևոր խավից որևէ մեկը դուխ չի արել բարձրաձայնել, մենք հիմա օգնում ենք ասել այն, ինչ բոլորը գիտեն․ Ալխաս Ղազարյան

0
Реклама
Top 6 nutrition questions men should ask themselves after 40

To maintain health and remain full of energy, men will be helped by this

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը

– Տիկի՛ն Ղազարյան, Նիկոլ Փաշինյանը շարունակում է գրառումները Կաթողիկոսի վերաբերյալ, Եկեղեցի-իշխանություն լարվածությունը շարունակվում է, ոմանք նշում են, որ ձեր քաղաքական թիմն իրական վտանգներ է տեսել Եկեղեցուց, որը սպառնում է ձեր իշխանությանը, դրա համար էլ նման արշավ եք սկսել Եկեղեցու ու Կաթողիկոսի դեմ: Կա՞ն այդպիսի վախեր:

– Նախ ուզում եմ ասել, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ որևէ տեսակի արշավ չկա, կան կոնկրետ հոգևորականներ, որոնց մասին խոսվում է, անուններ չեն նշվում, բայց բոլորն էլ գիտեն, թե ովքեր են, ու հատկապես Կտրիճ Ներսիսյանին են վերաբերում այն հղումները, որ վարչապետն անում է: 

Փաստացի պարզ դարձավ, որ Կտրիճ Ներսիսյանը ունի աղջիկ, ինչը չհերքեց, ենթադրում է, որ այն ուխտը, որով ինքը պետք է դառնա Կաթողիկոս, վաղուց արդեն խախտված է, բացի դրանից էլ, հիշում եք, որ Եկեղեցին մեկ տարուց ավելի է, որ մտել է քաղաքական դաշտ, հենց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, նույն ինքը՝ Կտրիճ Ներսիսյանի հորդորով էր Բագրատ Գալստանյանը սկսել քաղաքական հայտ ներկայացնել: 

Բայց դա չէ, որ հիմք է հանդիսացել, տվյալ ստատուսը գրելու հիմք հանդիսացավ այն, որ Կառավարության նիստի ժամանակ վարչապետը խոսեց այն մասին, որ եկեղեցիները չուլանի տպավորություն են թողնում, ու վարչապետի իրական նպատակն այն էր, որ որպես արժեքավոր ժառանգություն կրթության նախարարությունն առանձնացներ կառույցները ու հետևեր եկեղեցիների վիճակին: 

Այս խոսակցությունն առաջացրեց հոգևորականների բուռն արձագանքը, որից հետո էլ շարունակվեցին այս գործողությունները: Գիտեք, որ 2018-ին էլ այս թեման արծարծվեց ու մարեց, բայց քանի որ պահը հասունացել է, ու հասկացանք, որ շատ բուռն են արձագանքները մեր հանդեպ, մենք էլ որոշեցինք քաղաքական պատասխան տալ իրենց, եթե իրենք մտել են քաղաքական դաշտ ու այդպես բուռն արտահայտվում են: 

Վտանգ՝ որպես այդպիսին, չենք զգացել ու չենք էլ զգում, դա խնդիր չէ, ու այն մասսան, որը պետք է համախմբվեր, արդեն համախմբվում է, նշանները երևում են. Եկեղեցին միշտ էլ սատարում էր Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին ի դեմս Կտրիճ Ներսիսյանի, այս պահին ավելի ակնհայտ է դա անում, այսինքն՝ այլևս թաքցնելու բան չունի, ու դուք գիտեք, որ Կտրիճ Ներսիսյանը թե՛ մարտի 1-ի ժամանակ է լռել, թե՛ հոկտեմբերի 27-ի, ու հիմա իրենց հանցավոր խումբն ամբողջական ի հայտ է գալիս, մեր տրամադրվածությունն էլ գիտեք նրանց նկատմամբ, ուստի այս ամենն այդ ամեն ինչի համատեքստում է: 

– Համախմբում ասելով՝ նկատի ունեք երեկվա հավա՞քը օդանավակայանում:

– Դե դա այդքան կոչ անելուց հետո տեսաք՝ քանի հոգի մարդ էր հավաքվել, ես դա աջակցություն չէի համարի:

– Տիկի՛ն Ղազարյան, դուք իրավական առումով խնդիր չե՞ք տեսնում վարչապետի քայլերի մեջ, որովհետև մի շարք մասնագետներ նշում են, որ Փաշինյանը գերազանցում է իր լիազորությունները, նա իրավունք չունի ո՛չ Կաթողիկոս փոխելու, ո՛չ էլ այդ նպատակով համակարգող խումբ ստեղծելու:

– Եթե այսքան ժամանակ հոգևոր խավից որևէ մեկը դուխ չի արել զբաղվել այս հարցով, որովհետև այնպես չէ, որ մենք դա չենք տեսնում, այնտեղ խնդիրներ չկան, միանշանակ կան, ու եթե իրենք չեն կարողանում դա անել, գուցե պետք է նրանց դրսից աջակցություն, որպեսզի կարողանան անել, ու այս առումով կկարողանանք օգնել իրենց: Ինչ վերաբերում է այդ համակարգող խմբին, այդ բոլորը լինելու է իրավական դաշտում՝ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան: 

– Այսինքն՝ քննադատությունները, որ իշխանությունը խառնվում է Եկեղեցու ներքին կյանքին, չե՞ք ընդունում:

– Ո՛չ, չեմ ընդունում, որովհետև Եկեղեցու բարեվարքության վերաբերյալ հավատավոր հոտը պետք է վստահություն ունենա, իսկ դա ՀՀ բոլոր քաղաքացիների խնդիրն է: Բոլորս էլ ժամանակին իմացել ենք, որ այդ մարդիկ, որոնց մասին հիմա խոսում ենք, բարեվարքությունն ու ուխտը խախտել են: Իրականում Եկեղեցու բարձրագույն խավն այսօր ապօրինի կերպով բռնազավթված է, ու հիմա մենք փորձում ենք օգնել, որպեսզի Եկեղեցին կարողանա մաքրվել: Այսինքն՝ չլինի այնպես, որ իմանանք ճշարտությունը ու դուխ չունենանք խոսել դրա մասին, այն, ինչ հիմա անում ենք մենք, իրականության մասին ուղիղ խոսելն է:

– Իսկ եթե այդ ձեր ասած ճշմարտության մասին իմացել եք ժամանակին, ինչպես ասում եք, այդ դեպքում ինչո՞ւ միայն յոթ տարի անց պաշտոնավարելուց հետո որոշեցիք բարձրաձայնել այս մասին:

– Բոլորս էլ այդ մասին լսել ենք, խոսվել է, ու լիքը այլ բաների մասին ենք լսել, բայց պահը չէր հասունացել, ու իրենք նպաստեցին, որ խոսենք այդ մասին: Եթե իրենք մտան ու սկսեցին առճակատվել մեզ հետ, մենք ստիպված էինք մեր քաղաքական պատասխանը տալ ու որպես Եկեղեցու հետևորդ՝ մենք էլ մեր պահանջները բարձրաձայնենք:

– Ստացվում է, որ եթե Եկեղեցին չհակառակվեր ձեզ, հնազանդ լիներ իշխանությանը, այս գործընթացները չէի՞ն լինի:

– Ո՛չ, հնազանդի հարցը չէ, էլի գալու էր պահը, ու բարձրաձայնվեր այդ հարցը, ոչինչ հենց այնպես չի մնում, ուղղակի պահը հասունացել է, ու այլևս չենք կարող լռել: Մենք այն համարձակ իշխանությունն ենք եղել ու մնում, որը չի վախենում ամեն ինչի մասին խոսելուց ու բարձրաձայնելուց: Առհասարակ այն, ինչ կա, պետք է խոսել դրա մասին ու խնդիրը լուծել:

– Ձեր խոսքում մի քանի անգամ ասացիք, որ օգնում եք, որպեսզի Եկեղեցում առկա խնդիրները լուծվեն, դա ենթադրո՞ւմ է, որ Եկեղեցու ներսից ինչ-որ անձինք դիմել են իշխանությանը այդ հարցերին լուծում տալու համար:

– Չեմ կարող որևէ բան ասել, որովհետև անձամբ ես դիմում չեմ ստացել, բայց կարծում եմ, որ կգա ժամանակը, մենք այդ մասին էլ կիմանանք, որովհետև ժամանակին, երբ ինքս ուզում էի իմանալ, թե ինչ վիճակ է Եկեղեցու ներսում, սոցիալապես ի՛նչ ապահովվածություն ունեն այն մարդիկ, որոնք հոգևոր սպասավոր են, ես հասկացա, որ Եկեղեցու ներսում ավտորիտար ռեժիմ է գործում, ու ոչ բոլորն են գնահատված ու հավասար պայմաններում գտնվում: 

– Ձեր իշխանությանը կհաջողվի՞ փոխել Ամենայն հայոց կաթողիկոսին:

– Եկեք իշխանության վրա չբարդենք դա, ինչպես այսօր ժողովուրդն է իշխանություններին փոխում՝ ընտրությունների միջոցով, նույնն էլ Եկեղեցու դեպքում է, հետևաբար դա ժողովրդի լիիրավ իրավունք է ունենալ այնպիսի Կաթողիկոս, որն իսկապես վստահություն ու քրիստոնեություն կտարածի, որովհետև եթե մենք ունենանք իսկապես հավատավոր ու ուխտին հավատարիմ հոգևոր առաջնորդ, մեր Եկեղեցու դերն ավելի կբարձրանա, որովհետև մեր կյանքում մշտապես Եկեղեցու դերը շատ կարևոր է եղել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Եթե այսքան ժամանակ հոգևոր խավից որևէ մեկը դուխ չի արել բարձրաձայնել, մենք հիմա օգնում ենք ասել այն, ինչ բոլորը գիտեն․ Ալխաս Ղազարյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.






Загрузка...


Губернаторы России
Москва

Мэр Москвы анонсировал строительство школы на 2 200 мест в Люблино


Реклама
The most beautiful beach towns with cheap living

A huge number of people around the world dream of one day breaking out of the daily routine

Спорт в России и мире
Москва

СМИ сообщают, что Роман Ротенберг займет должность менеджера в «Динамо»


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Уимблдон

Разгром «зафиксировали» в матче Александра Бублика на старте Уимблдона


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Синоптик Позднякова высказалась о феномене глобального потепления





Путин в России и мире
Москва

Путин поздравил со свадьбой сына Кадырова, с которым у главы Кремля проблема


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире

Реклама
The most beautiful beach towns with cheap living

A huge number of people around the world dream of one day breaking out of the daily routine


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Rammstein

«Виски с лидером Rammstein»: Лолита рассказала, почему вышла на сцену в прозрачном комбинезоне, ставшем мемом



Москва

Ушла в лес за модным платьем: у подростков появилась новая субкультура

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net


Реклама
I bought a watermelon in the market weighing 130kg.

but when he cut it, he was very surprised. It was inside