Մեկ օրում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 21 մարդ ստացել է վնասվածքներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 22-ից 23-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 94 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և ֆիզիկական ներգործության՝ 14-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 13, խարդախության` 10, անձնական ունեցվածքի գողության և խուլիգանության՝ 4-ական,