Կայացել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից 100 մլն ԱՄՆ դոլար ֆինանսական վարկ տրամադրելու մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը
Մայիսի 20-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեյ Շիրոկովին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարության շրջանակներում Քաջարանի մոտ 7 կմ երկարությամբ թունելի կառուցման և գոյություն ունեցող Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-ՀՀ պետական սահման ճանապարհի վերակառուցման ծրագրի ֆինանսավորմանն առնչվող հարցեր: Նախարարը բարձր է գնահատել նման առանցքային նախագծին հիմնադրամի մասնակցությունը: Անդրադարձ է կատարվել հիմնադրամի կողմից իրականացվող մի