ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները, որոնք դեռ 2020 թ․ պատերազմից հետո պետք է ներկայացված լինեին Լեռնային Ղարաբաղում, թեյախմությամբ են զբաղվում ավելի քան 150 հազար հայերի էթնիկ զտման ճարտարապետներից մեկի հետ. հայտարարություն
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը շարունակում է իր երեսպաշտական գործունեությունը՝ միջազգային հանրությանը և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին մոլորեցնելու և գեղեցիկ ձևակերպումների տակ հայկական էթնոցիդի իրողությունը թաքցնելու համար։ Հաջիևը հայտնել է, որ «լայն և բաց քննարկումներ է անցկացրել Բաքվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների և դեսպանների հետ»։ Հետաքրքրական է, թե որքանով էր իրականում լայն և ինչ առումներով