Փաստաբանները հայտնել են իրենց դժգոհությունը և հնչեցրել առաջարկներ, այդ թվում՝ իրականացնել բողոքի ակցիաներ
2024թ. մայիսի 16-ին տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ, որտեղ փաստաբանները քննարկել են «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի առնչությամբ վերջին զարգացումները: Հիշեցնենք, որ Նախագծով նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2025 թվականի հունվարի մեկից բացառել, որպիսի պայմաններում փաստաբանները հարկադրված են լինելու գործել հարկման ընդհանուր համակարգում, ըստ այդմ`