«Շուշին հայկական չհամարողը չի կարող Երեւանը հայկական համարել». Սեւակ Նազարյան
Մարդիկ, ովքեր դեմ են այս ամեն ինչին, երեւի երբեւիցե Արցախը եւ ՀՀ որեւէ տարածք իրենց հայրենիքը չեն համարել եւ այսօր էլ չեն համարում, որովհետեւ Շուշին հայկական չհամարողը չի կարող Երեւանը հայկական համարել իմ խորին համոզմամբ: Նրանք ոչինչ չեն կորցրել Արցախի կորստով, ոչինչ չեն կորցնի ոչ մի այլ տարածքի՝ Տավուշի սահմանամերձ շրջանների կորստով, որովհետեւ իրենք դա հայրենիք չեն համարում եւ արժանապատվություն երեւի թե չեն էլ ունեցել, որ մի հատ էլ դա խաթարված լինի: