ԱՄՆ-ի գերիշխանությունը մոտեցել է ավարտին. Հնդկաստանի ԱԳ նախարար
Սառը պատերազմի ավարտից ի վեր ԱՄՆ-ի գերիշխանությունն ավարտվել է։
Այս կարծիքը PTI-ին տված հարցազրույցում հայտնել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայիշանկարը։
Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ԱՄՆ-ի գերիշխանությունը, որը սկսվել է սառը պատերազմի ավարտից հետո, այսօր փաստացի ավարտվել է։ ԱՄՆ-ն ինքը փոխել է իր դիրքորոշումն աշխարհի նկատմամբ»,-ասել է նա:
Նրա խոսքով, աշխարհը փոխվում է արագ տեմպերով, փոխվում է նաեւ աշխարհի առաջատար երկրների ցանկը։
«Մենք ինքներս մաս ենք կազմում այդ փոփոխությունների»,- նշել է Ջայշանքարը՝ հիշեցնելով, որ 10 տարի առաջ երկիրը տնտեսական զարգացման վարկանիշում 10-րդ տեղում էր, իսկ այժմ 5-րդն է և նպատակ ունի զբաղեցնել 3-րդ տեղը։