Քնի ապնոէն կարող է լրջորեն խաթարել առողջությունը, եթե պատշաճ կերպով չվերահսկվի
0
Քնի մեջ մարդիկ կարող են խոսել, երազել, անգամ՝ քայլել, բայց երբեմն էլ՝ դադարել շնչել, և վերջինը կարող է ոչ միայն սթրեսի լուրջ պատճառ դառնալ քնած մարդու և նրա ընտանիքի անդամների համար, այլև առողջական մեծ ռիսկեր առաջացնել։ Վիճակը, երբ քնած ժամանակ մարդու շնչառությունը պարբերաբար ընդհատվում է, կոչվում է քնի ապնոէ, որի առավել տարածված տեսակներից է քնի