Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին
Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված 2024թ․ մրցանակը հանձնվել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար, լրագրող Հեղինե Բունիաթյանին՝ որակյալ լրագրության զարգացմանը նպաստելու համար։
Ինչպես տեղեկացրին Երեւանի մամուլի ակումբից, մրցանակը հանձնվում է Լրատվամիջոցների շահերի պաշտպանության կոալիցիայի կողմից։
The post Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.