Լավրով. «Երևանը սևացնում է Գյումրիի 102-րդ ռազմաբազայում ծառայող ՌԴ զինվորականների, սահմանապահների, ՀԱՊԿ-ի գործունեությունը». «Sputnik Արմենիա»
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված ՀՀ իշխանության դիրքորոշմամբ, որը միտումնավոր քանդում է հարաբերությունները ՌԴ–ի հետ, «Известия»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Հայաստանի ղեկավարությունը հեռահար նպատակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը` միտումնավոր տանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների փլուզման»,- ասել է նա։ Լավրովի խոսքով` Երևանը սևացնում է Գյումրիի