Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News in Armenian
Март
2024

Քաղհասարակության կազմակերպությունների համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ

0

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և Մարդու իրավունքների միջազգային գործընկերությունը (IPHR) համատեղ զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին՝ Ադրբեջանի Հանրապետության 5-րդ պարբերական զեկույցի դիտարկմանն ընդառաջ։ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն 10 անկախ փորձագետներից բաղկացած մարմին է, որը վերահսկում […]

The post Քաղհասարակության կազմակերպությունների համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և Մարդու իրավունքների միջազգային գործընկերությունը (IPHR) համատեղ զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին՝ Ադրբեջանի Հանրապետության 5-րդ պարբերական զեկույցի դիտարկմանն ընդառաջ։

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն 10 անկախ փորձագետներից բաղկացած մարմին է, որը վերահսկում է Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի կատարումը մասնակից պետությունների կողմից: Կոմիտեն պատասխանատվության է ենթարկում պետություններին մարդու իրավունքների խախտումների համար՝ քննության առնելով խոշտանգումների մասին հաղորդումները։

Քաղհասարակության կազմակերպությունների զեկույցը վերաբերում է խոշտանգումների կանխարգելման և դրանց դեմ պայքարի ուղղությամբ Ադրբեջանի պարտավորությունների կատարմանը, մասնավորապես հայերի նկատմամբ էթնիկ խտրականության հիմքով կատարված խոշտանգումների և դաժան վերաբերմունքի դեպքերին։

«Վերջին դիտարկումից հետո Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը զգալիորեն վատթարացել է։ Ի լրումն այլակարծության, ԶԼՄ-ների նկատմամբ խիստ ճնշումների, հիմնարար ազատությունների անհամաչափ սահմանափակումների, խոշտանգումների և ներքին կամայական կալանավորման պրակտիկայի՝ Ադրբեջանը մի շարք ռազմական հարձակումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ: Ուժի կիրառումը զուգորդվել է մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով, այդ թվում՝ խոշտանգումներով, Լեռնային Ղարաբաղի 9 ամիս տևած շրջափակմամբ, տեղի հայ բնակչության ահաբեկմամբ, ինչը 2023 թվականի սեպտեմբերին հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանմանը»,- ասված է զեկույցում։

Կազմակերպությունները նշել են, որ չորրորդ պարբերական դիտարկումից ի վեր Ադրբեջանը չի կատարել Կոմիտեի հանձնարարականները՝ ապահովելու խոշտանգումների և անպատժելիության պրակտիկայի շարունակական խնդրի նկատմամբ զրոյական հանդուրժողականության մոտեցումը։

Զեկույցում կազմակերպությունները ներառել են մի շարք առաջարկություններ Ադրբեջանի պարտավորությունների կատարման վերաբերյալ՝ մասնավորապես պահանջելով անհապաղ հայրենադարձնել Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին, իրականացնել անկախ, հրատապ  քննություն հայ գերիների սպանության, խոշտանգումների և դաժան վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ 2020-2023 թվականների ռազմական գործողությունների համատեքստում, պատասխանատվության ենթարկել այդ խոշտանգումների համար մեղավորներին և տրամադրել լրացուցիչ հստակ տեղեկություններ ենթադրյալ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի դեպքերի քննությանն ուղղված քայլերի վերաբերյալ, ինչպես նաև հայ գերիների համար ապահովել անարգել կապն իրենց ընտրած  փաստաբանի, ընտանիքի անդամների հետ։

Քաղաքացիական հասարակության վերոնշյալ կազմակերպություններն ունեն երկարամյա փորձ  խոշտանգումների դեմ պայքարում՝ մոնիտորինգի, հաշվետվությունների և ջատագովության միջոցով:

The post Քաղհասարակության կազմակերպությունների համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин представил масштабную программу фестиваля "Пасхальный дар"


Спорт в России и мире
Москва

Команда Орловской области стала победителем хоккейного турнира среди команд Черноземья


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Самсонова победила Осаку и вышла в третий круг турнира WTA 1000 в Мадриде


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Учения по ликвидации лесных пожаров прошли в Богородском округе





Путин в России и мире
Москва

Париж решил показать, что такое ядерное сдерживание России по-французски


Лукашенко в Беларуси и мире
Минск

Это - война: литовские беспилотники попытались атаковать Минск




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире
Москва

Продюсера Reuters арестовали за публикацию материалов на YouTube-канале «НавальныйLIVE»



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Анастасия Волочкова

Балерина Волочкова часто летала на Мальдивы из-за возможности поплавать без трусов



Москва

Москва. Народная приемная КПРФ в ВАО. Сухо в доме будет, но в 2035 году

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net