Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News in Armenian
Март
2024

Համերի հիշողություն. Սոկրատ Խանյանը

0

«Համերի հիշողություն» շարքը մարդկանց սննդային հիշողությունները վերականգնելու փորձ է: Այս շարքում համը դառնում է մարդու պատումը բացահայտելու և նրա հիշողության շերտերը թարմացնելու միջոց: Իննսունչորս տարեկանում արցախցի բանաստեղծ, մանկավարժ Սոկրատ Խանյանը, որ երեք լեզվի է տիրապետում՝ հայերեն, ռուսերեն, ադրբեջաներեն, իր կյանքի բոլոր դրվագներն այնպիսի մանրամասներով է հիշում, որ շփոթեցնում է լսողին: Բայց մեկ էլ այդ ամբողջ […]

The post Համերի հիշողություն. Սոկրատ Խանյանը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

«Համերի հիշողություն» շարքը մարդկանց սննդային հիշողությունները վերականգնելու փորձ է: Այս շարքում համը դառնում է մարդու պատումը բացահայտելու և նրա հիշողության շերտերը թարմացնելու միջոց:

Իննսունչորս տարեկանում արցախցի բանաստեղծ, մանկավարժ Սոկրատ Խանյանը, որ երեք լեզվի է տիրապետում՝ հայերեն, ռուսերեն, ադրբեջաներեն, իր կյանքի բոլոր դրվագներն այնպիսի մանրամասներով է հիշում, որ շփոթեցնում է լսողին: Բայց մեկ էլ այդ ամբողջ խիստ դետալային նկարագրության մեջ, երբ հարցնում եմ, թե ձեռքի թզբեհը որքան ժամանակ է, որ օգտագործում է, մտերմաբար նայում է ու ժպտում.

– Մատա՜ղ, հապա հիշեցրու՝ ես քանի՞ տարեկան եմ: 

Եվ տարիքը հստակեցնելուց հետո նշում, որ թզբեհն իր հետ է արդեն յոթանասունչորս տարի՝ 20 տարեկանից: 

Մարդ կարող է լավ չհիշել, թե քանի տարեկան է, բայց այն ապրումները, որոնք չափազանց զգայական են ու կյանքի կարևորագույն գունապնակի կարևոր մաս, չեն մոռացվում: Սեղանին դրված գրած-ջնջած սևագրերը, բառարանները և գրքերը վկայում են, որ նա շատ է աշխատում ամեն բան մտապահելու ուղղությամբ, մինչև հիմա ստեղծագործում է և այդպես պահպանում ամրությունը: 

Նա ծնվել է Հադրութի շրջանի Աղբոլաղ գյուղում, որը հետո անվանակոչվել է Ակնաղբյուր, ուր հայ բնակչությունը տեղափոխվել էր Արևմտյան Հայաստանից: Գյուղում յոթնամյա կրթություն է ստացել, հետո՝ տեղափոխվել հարևանությամբ գտնվող Էդիլուի միջնակարգ դպրոց: Հադրութի այն գյուղերը, որոնք մոտ էին Ֆիզուլու շրջանին (Ֆիզուլին 15-րդ դարի բանաստեղծ է, որ գրել է պարսկերեն, արաբերեն և թուրքերեն լեզուներով), իրենց գյուղերում ավարտում էին յոթնամյա դպրոցը, հետո գնում Էդիլու, որը հայտնի էր նրանով, որ այստեղ էր գտնվում «գյուղսովետը»: 

Իրենց բազմանդամ ընտանիքում մեծանում էին երեք տղա, երկու աղջիկ: Ավագ եղբայրը՝ Սուրենը, ավարտել էր Հադրութի մանկավարժական տեխնիկումը և գյուղում Սոկրատ Խանյանի ուսուցիչն էր: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 19-ամյա տղան զորակոչվել էր կարմիր բանակ և այլևս չէր վերադարձել: 

«Ծնողներիս գրում էին՝ ձեր որդին մարտնչել է հերոսաբար և մի շարք կարմիր բանակայինների հետ համարվում է անհայտ կորած՝ մի բառ, որ ամեն ինչ փշրում էր, բայց ինչ-որ հույս էլ էր արթնացնում»: 

Խանյանը թվարկում է տան մեծերին, հետո հորեղբայրներին ու հորաքույրերին՝ հերթով նշելով նրանց անունները: Հայրը՝ Աղալարը, մտերիմ էր եղբայրների ու քույրերի հետ, այդ է պատճառը, որ Խանյանի մանկությունն անցնում էր մի հորեղբոր տնից մյուսի տուն գնալով, մտերմանալով նրանց երեխաների հետ: Տատին՝ Նաբաթին, հիշում է որպես տան թագուհու, որին թոռները սիրում էին անմնացորդ, գերդաստանի անդամներն էլ հարգում ու խորհուրդ հարցնում:

«Նաբաթ տատս ասում էր՝ վաղը գնալու եմ ջրաղաց շփոթի ցորեն գնելու: Գիտեինք, որ մեր սիրած ուտելիքը քիչ անց տատի ձեռքով կպատրաստվի ու կկերակրի մեր մեծ ընտանիքին: Շփոթը պատրաստում էին ցորենի ալյուրից, որ հատուկ ձևով էին աղում ջրաղացներում՝ ոչ մանր, ոչ խոշոր»: 

Շփոթի վրա «բաքմազ»՝ դոշաբ էին լցնում, այնուհետև յուղ ավելացնում ու կալորիաներով հարուստ ուտելիքը պատրաստ էր: Սակավության պայմաններում մարդ ինչքան էլ ուզենա, դժվար է ստեղծարար լինել, հետևաբար պետք է մտածի այնպիսի կերակուրներ, որ երեխաներին հնարավորինս կուշտ կպահի: 

Գյուղերը հողակտորներ ունեին, մշակում էին այգիներ, բնությունն էլ ջրում էր առատ, բայց չափավոր՝ հստակ պլանավորած կերպով: Շուկայի կարիք չկար, որովհետև բանջարեղենն ու մրգերը լիքն էին, իսկ հագուստը հիմնականում կարում էին տան կանայք, որոնք սիրում էին, թե ստիպված էին, բայց դերձակություն անել գիտեին: 

Թթի այգիներ գրեթե բոլոր գյուղերն ունեին, այդ պատճառով է, որ դոշաբի պատրաստումն այսքան ընդունված է այդ տարածաշրջանում: Թթի ծառի պտուղները մեկ անգամ չէ, որ բերք էին տալիս: Երեխաների համար իսկական ուրախություն էր, երբ մեծերը հանձնարարում էին բարձրանալ ծառը թափ տալու, ներքևում պահում էին մեծ կտորը, որի մեջ հայտնվում էին քաղցր պտուղները: Հետո տակառի կամ կարասի մեջ մի շաբաթ պահում էին, նոր՝ դոշաբ եփում: 

«Դոշաբն առողջություն է,- ասում է Խանյանն ու աչքերը փայլելով տեղափոխվում դոշաբի համ ունեցող իր հիշողությունների գիրկը»: 

Իր մանկության կերակուրներից էր նաև կճախաշը՝ ցորենի, սիսեռի և լոբու եռացող տանդեմը: Երբ երեխան առաջին ատամն էր հանում, կճախաշը եփում էին, սառեցնում ու բոլորով հավաքվում: Շուտով կերակուրի հատիկները թափվում էին երեխայի վրա՝ ի նշան ուրախության: Արցախի երեխաները 30-ականներին հենց այդ ուտեստով էին մեծանում: Մեծերը նախաճաշին երեխաներին «թանախորով» էին տալիս. ձուն փոքր-ինչ եռացնում էին այնպես, որ հավկիթի դեղնուցը թույլ լիներ:

«Արցախն այն տարածքն է, որ կարող է ինքն իրեն կերակրել ու հոգալ ամենը բնության տվածով: Այստեղի բնակչությունը բնության նկատմամբ մի արտասովոր սեր է տածում»: 

Երբ ցորենի ալյուրի սակավություն էր լինում, Խանյանի ընտանիքը հաց էր թխում սիսեռի ալյուրից: Թոնրահացն էր միայն ընդունված Ակնաղբյուրում՝ կավահողից ծեփած գետնափոր տակառի մեջ թխվող թմբլիկը, որ դառնում էր շատ գյուղացիների համախմբման վայրը: Հաց թխելու արարողության մեջ ոչ միայն հետաքրքրական է գյուղի՝ միասին ֆինանսապես ավելի արդյունավետ կերպով խնդիրները լուծելը, այլ նաև՝ միավորումը զրույցների, երգերի ու ավանդույթի շուրջ: 

«Մերոնք մի երեսուն հաց էին թխում ողջ շաբաթվա համար: Տատս խստորեն հետևում էր, որ հանկարծ թոնրի շուրջը չխաղանք, չպարենք, որովհետև մի վատ դեպք էր եղել գյուղում, երբ երեխա էր ընկել թոնիրը»: 

Դպրոցականներով օգնում էին կանանց, խոնչայի վրա շարում էին տաք-տաք հացերն ու տանում տուն: Մեզարի՝ հատուկ գործվածքի վրա դնում էին հերթով, այնքան զգույշ՝ ասես բարուր լիներ: 

30-ականները ծանր ժամանակներ էին, բայց Արցախում բնությունը բաշխում էր իր հնարավորություններն այնպես, որ թվում էր, թե հատուկ մտածում է բնակչության կարիքների մասին. ժամանակին արև էր, ժամանակին՝ անձրև, դրա համար էլ Արցախում սով որպես այդպիսին չի եղել այդ թվականներին: 

Խանյանը երկար տարիներ աշխատել է Բաքվում՝ «Կոմունիստ» գրական թերթում, հետո նաև՝ Բաքվի մանկավարժական ինստիտուտում: 

«Վատ է, որ հարևանները հարևանություն չեն անում, բայց պիտի բոլորը ցանկանան խաղաղության մեջ ապրել: Ազգերի համերաշխությունը մի կողմով չի լինում, եթե բոլորը չցանկացան, ոչինչ չի փոխվի, կլինի այն, ինչ եղավ»: 

Սրբուհին՝ առաջին կինը ու նրա միակ սերը, մահացել է շատ տարիներ առաջ, Խանյանն ամուսնացել է երկրորդ անգամ, և երկրորդ կինն էլ արդեն չկա, բայց գրողի մատնեմատին ամուսնական մատանին է՝ ի նշան հիշողության: 18 տարեկանում էր նա եկել ու հայտարարել ծնողներին, որ Սրբուհուն սիրում է և որոշել է ամուսնանալ: Փորձել էին բացատրել, որ պիտի սովորել, բանակ գնալ, բայց նա անդրդվելի էր՝ Սրբուհին պետք է մնար իր հետ: 

«Տատս փոքր ժամանակ մեզ լողացնում էր: Մի անգամ ջուրը գլխիս լցնելիս ասաց՝ վա՜յ, վա՜յ, վա՜յ, խոխես երկու անգամ պիտի ամուսնանա: Մայրս էլ խառնվեց իրար, թե ա՛յ կնիկ, էլ բան չունեի՞ր ասելու: Բայց նա համոզեց, թե գլխիս երկու կետ է տեսել: Այնքան վստահ էր ասում, քիչ էր մնում հավատայի, բայց դե այդպես է, երկու անգամ ամուսնացա»: 

Իր, Սրբուհու նկարները, Պարույր Սևակի նկարը, որին հանդիպել էր Բաքվում ու հիացմունքից խանդավառվել, սեղանին դրված սևագրերը, որ կյանքի հանդեպ սիրո ապացույց ասես լինեին, ամենը վկայում էր ոչ միայն այս տան շնչավոր լինելու մասին, այլ նաև ակնարկում, որ կան մարդիկ, որոնց՝ Արցախում դարեր ի վեր լինելն այնքան ակնառու է, որ եթե անգամ ջնջես բոլոր գրքերը, սևագրերն ու մշակութային ժառանգությունը, նրանց վավերագրությունը հերքել չես կարող: 

Կուշանե Չոբանյան

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյանի

MediaLab.am

The post Համերի հիշողություն. Սոկրատ Խանյանը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: С 28 апреля до 12 мая городские службы будут работать в усиленном режиме


Спорт в России и мире
Москва

Спортсменка из Бутово выиграла «золото» на турнирах по художественной гимнастике


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Вероника Кудерметова завершила выступление на турнире WTA в Мадриде


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Учения по ликвидации лесных пожаров прошли в Богородском округе





Путин в России и мире
Москва

Путин поздравил Леонида Рошаля с днем рождения


Лукашенко в Беларуси и мире
Минск

Это - война: литовские беспилотники попытались атаковать Минск




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире
Москва

Продюсера Reuters арестовали за публикацию материалов на YouTube-канале «НавальныйLIVE»



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Певица

Певица Анастасия Стоцкая появилась на публике в откровенном наряде



Москва

Некто сжег спасательный вертолет в Москве

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net