Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը մարզերում կանցկացնի «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար»
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը: Այս ծրագրի շրջանակում իրականացվում է նաև «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» դրամաշնորհային մրցույթը, որին կարող են մասնակցել «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին միացած մշակութային կազմակերպությունները: 2023 թվականին Եվրոպայի Խորհրդի կողմից հայտարարվել էր «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» դրամաշնորհային ծրագիրը: