Սրտաբանը բացատրել է, թե ինչ ախտանիշներով կարելի է ճանաչել մոտալուտ ինֆարկտը
Կրծքավանդակում սեղմող ցավն ու այրումը, ինչպես նաև շնչահեղձության զգացումը անգինա պեկտորիսի (կրծքային հեղձուկ) ախտանիշներ են, որոնք սովորաբար անհետանում են դեղամիջոցն ընդունելուց 10-20 րոպե հետո։ Սակայն, եթե դրանք երկար ձգվեն, և հաբերը դադարեն օգնել, ապա սա նախաինֆարկտային վիճակի նշան է, զգուշացնում է սրտաբան, բ.գ.թ. Լեոնիդ Վորսլովը: Պետք է մտահոգվել նաև, եթե մարդն իր կյանքում առաջին անգամ է անգինայի նոպա ունենում, նշել է նա Հանրային լրատվական ծառայության հետ զրույցում։