Նովիկովին ՀՀ-ում քաղաքական ապաստան տալու հարցը Սիմոնյանը Տիխանովսկայայի հետ չի քննարկել. ԱԺ նախագահի խոսնակ
«Ազատություն». Հայաստանի Ազգային ժողովի նախագահի խոսնակը «Ազատության» հարցին ի պատասխան հերքեց բելառուսական աղբյուրների հաղորդումը, ըստ որի՝ չի բացառվում, որ Հայաստանը քաղաքական ապաստան տա Բելառուսի իրավապահների կողմից հետախուզվող Յարոսլավ Նովիկովին։ Բելառուսական աղբյուրները վկայակոչել էին Բելառուսի վտարանդի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի գրասենյակին։ Ըստ լրատվամիջոցների՝ Ժնևում Տիխանովսկայան Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը բարձրացրել է ընդդիմադիր երիտասարդի հարցը, ինչին ի