Հրապարակվել է «ԵՄ-ն՝ 2023 թվականին» զեկույցը՝ ներկայացնելով ԵՄ անցած տարվա գործունեությունը. ուշադրության կենտրոնում Ուկրաինան է
ԵՄ-ն հրապարակել է Միության 2023 թվականի գործունեության արդյունքներն ամփոփող զեկույցը։ «ԵՄ-ն՝ 2023 թվականին» զեկույցը նկարագրում է հիմնական քաղաքական զարգացումները եւ թե ինչպիսի օգուտներ են դրանք բերել քաղաքացիներին ԵՄ-ում եւ արտերկրում: Զեկույցի առաջին գլուխը նվիրված է Ռուսաստանի ագրեսիայի պայմաններում Ուկրաինային ԵՄ-ի աջակցությանը։ «Երկրորդ տարին անընդմեջ Եվրոպան միասնականորեն, ուժով եւ վճռականությամբ ամեն քայլափոխի պաշտպանել է Ուկրաինան։ Մենք