«Թե բա՝ մեր կողմն էլ սահման կլինի, փշալար ենք պատելու, պարիսպ ենք պատելու, ա հլը քո ընտանիքը վեկալ արի ստեղ ապրի, տենամ կապրե՞ս». Կիրանցիները՝ Փաշինյանին
0
Կիրանցի բնակիչներին բարկացրել է, որ Փաշինյանն ուր գնում է, Հայաստանի ուրվագծային քարտեզը թղթապանակից հանում է ու թափահարում. «Հենա մի քարտեզ ունի էսքան, հանում ա, ցույց տալիս, որ էս Հայաստանի տարածքն ա: Մենք էլ ենք գիդում Հայաստանի տարածքը, դու չես էստեղ ապրել, կյանքդ անցկացրել: Ենոքավանի քարերի գլխին ապրել ես, ի՞նչ ես գիդում սահմանումը ժողովուրդը ո՞նց են ապրել»: