«Հայաստանը պետք է դադարեցնի անդամակցությունը ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում և ԵԱՏՄ-ում․ դրանք «մեռած կառույցներ են». Գևորգ Մելիքյան. «Ա1+»
«Ազգային դիմակայունության հայկական ինստիտուտի» տնօրեն Գևորգ Մելիքյանը գտնում է, որ Հայաստանը պետք է դադարեցնի իր անդամակցությունը ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում և ԵԱՏՄ-ում։ Ասում է` դրանք «մեռած կառույցներ են»։ «Հայաստանը Ռուսաստանի հետ ունի խորապես ինտեգրված համակարգ։ Եթե պատրաստ կլինի Ռուսաստանի ռազմավարական շահերի դեմ դուրս գալ, այն ժամանակ կխոսենք։ Հակառուսական երևալու վերջը գալու է, քեզանից կոնկրետ գործողություններ են պահանջելու։