Գեղամ Նազարյան. «Հարց եմ տալիս՝ միաժամանակյա փոխանակում արվելո՞ւ է, թե՞ ոչ». «Հրապարակ»
Տավուշցիների հետ նախօրեին ունեցած լարված հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը երեկ արդեն Երեւանից դիմեց բացահայտ սպառնալիքների՝ տիկտոկյան հարթակում հայտարարելով՝ եթե հիմա չհանձնենք չորս գյուղերը, շաբաթվա վերջին պատերազմ կլինի: Փաշինյանի տավուշցի հայրենակից, ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանը ծիծաղելի է համարում Փաշինյանի շանտաժը, ասում է՝ եթե իսկապես սահմանազատման-սահմանագծման գործընթաց է լինելու, ապա խոսք չի կարող լինել պատերազմի մասին. «Ի