Պետականությունը վերացնում են. շառլատանները եկան,մեզանում կերտեցին ստի կայսրություն. Խաչիկ Մանուկյան
«Ալիևը լավ գիտի, որ ինքը չի հաղթել հայ զինվորին. ինքը տարածքների մեծ մասը ստացել է պատերազմից հետո: Այսինքն՝ սա քաղաքական պարտություն է, ՔՊ-ական պարագլուխների պարտությունն է, և պետք է քաղաքական գնահատական լինի, ռազմական օրենքի ողջ խստությամբ պետք է պատիժը կրեն»,- «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության հրավիրած քննարկման ժամանակ նշեց բանաստեղծ, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Վաչագան Մանուկյանի հայր Խաչիկ Մանուկյանը: