«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է ադրբեջանական «իսլամաֆոբիկ» հիստերիային
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ անդրադարձել է ադրբեջանական «իսլամաֆոբիկ» հիստերիային՝ նշելով, որ վերջին շրջանում Ադրբեջանն ակտիվորեն աղաղակում է իսլամաֆոբիայի դրսևորումների վերաբերյալ և մեծ ջանքեր գործադրում աշխարհին համոզելու համար, թե Ադրբեջանի նկատմամբ տարվում է իսլամաֆոբ քաղաքականություն։