Իսրայելը չեզոքացրել է Գազայում ՀԱՄԱՍ-ի՝ հիերարխիայում նշանակությամբ 4-րդ առաջնորդին․ մնացած 3-ը հերթագրված են․ Նեթանյահու
Իսրայելը չեզոքացրել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի՝ հիերարխիայում նշանակությամբ չորրորդ առաջնորդին:
Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք ամբողջական հաղթանակի ճանապարհին ենք: Այս հաղթանակի ճանապարհին մենք արդեն վերացրել ենք ՀԱՄԱՍ-ի չորրորդ (ամենակարևոր անդամին): Թիվ երեքը, երկուսը և մեկը արդեն հերթագրված են», - ասել է Նեթանյահուն։