«Ապօրինություններ Գրիգոր Գուրզադյանի հիմնադրած գիտավանում». «ՕՐԻՈՆ» և այլ տիեզերական ծրագրերի առաջատար մասնագետներ
Մենք դիմել ենք ՀՀ իշխանություններին՝ կենտրոնական և տեղական, այն աներևակայելի անօրինությունների վերաբերյալ, որ կատարվում են ականավոր գիտնական ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի հիմնադրած գիտավանում: Մենք եղել ենք ականատեսը և մասնակիցը Գառնիի գիտավանի հիմնադրման, ապա կայացման: Տիտանական ջանքերի շնորհիվ Գուրզադյանին հաջողվեց իր կողմից ընտրված ամայի, փշածածկ տարածքը վերածել գիտա-արտադրական կենտրոնի` բնակելի համալիրով, ամբողջական ենթակառուցվածքով` ներառյալ կենտրոնացված ջեռուցում: Նրա