«Պատկերացնում եմ մեր գներալների վիճակը` ՌԴ ԳՇ պետի այդ տեղեկատվությանը լսելուց հետո». Գագիկ Մինասյան
Պարզվում է, որ ՀՀ գեներալների հայտարարությունից հետո ՌԴ ԳՇ պետ Գերասիմովը տեղեկացնում է ՀՀ ԳՇ Օնիկ Գասպարյանին, որ Թուրքիայի պաշտպանության նախարարն իրեն հայտնել է, որ մեր գեներալների հայտարարությունը կատարելու դեպքում թուրքական զինված ուժերը կմիջամտեն Հայաստանում ընթացող գործընթացներին: Հատկանշական է, որ այս ամենը տեղի է ունեցել ռուս-ուկրաինական զինված հակամարտության սկզբից մեկ տարի առաջ: