Հիմա՞ ինչ օրենք եք նախկինների «աչքը մտցնելու»․ Արսեն Բաբայան
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանի տելեգրամյան գրառումը Հիշո՞ւմ եք «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքն անպատեհ մեջբերող իշխանությանը: Երբ ասում էին Արցախը հանձնել եք՝ հակադարձում էին, թե նշված օրենքն ընդունելով՝ նախկիններն են շատ վաղուց հանձնել: Հիմա այն 8 գյուղերը, որոնք առանց նախապայմանի պահանջում է Ադրբեջանը և որոնք հանձնելու համաձայնության մասին Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում պաշտոնապես