Տուխելը դիտարկում է Անգլիայի առաջնություն վերադառնալու տարբերակը
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, ով մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը, նոր աշխատանք է փնտրում։
Ինչպես հայտնում է Goal-ը, գերմանացի մասնագետը դիտարկում է Անգլիայի առաջնություն վերադառնալու տարբերակը։
Տուխելը պատրաստ է նորից գլխավորել Լոնդոնի «Չելսին» կամ սկսել համագործակցել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
Գերմանիայի առաջնությունում մյունխենցիները երկրորդ տեղում են՝ առաջատար Լևերկուզենի «Բայերին» զիջելով տասը միավորով։