Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News in Armenian
Февраль
2024

Ադրբեջանն ամեն ինչ անում է մեզ ցույց տալու համար, որ պատերազմի է պատրաստվում, եթե չենք ուզում դա տեսնել, մեր խնդիրն է. Հայրապետյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը – Տիկի՛ն Հայրապետյան, ամփոփելով Բեռլինում կայացած Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները, ի՞նչ կարող եք ասել, ադրբեջանական կողմում ի՞նչ արձագանքներ կան։ – Դեռևս արձագանքներ չկան, քանի որ հանդիպումը նոր է ավարտվել, բայց, ընդհանուր առմամբ, իրենք […]

The post Ադրբեջանն ամեն ինչ անում է մեզ ցույց տալու համար, որ պատերազմի է պատրաստվում, եթե չենք ուզում դա տեսնել, մեր խնդիրն է. Հայրապետյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը

– Տիկի՛ն Հայրապետյան, ամփոփելով Բեռլինում կայացած Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները, ի՞նչ կարող եք ասել, ադրբեջանական կողմում ի՞նչ արձագանքներ կան։

– Դեռևս արձագանքներ չկան, քանի որ հանդիպումը նոր է ավարտվել, բայց, ընդհանուր առմամբ, իրենք փորձում են ցույց տալ, թե հավատարիմ են նախորդ գործընթացներին: Ես կարծում եմ, որ այս հանդիպումների հիմնական իմաստը հենց այդ գործընթացի ձևական կողմը պահելն է, որովհետև իրականում, հատկապես Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բռնի տեղահանումից հետո ակնհայտ էր, որ Ադրբեջանը մերժում է արևմտյան ձևաչափերը, մասնավորապես՝ նաև Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու պահանջը, ու հասկանալով, որ դա կարող է խնդիրներ առաջացնել, փորձում են հիմա ձևական կողմը պահել ու այդ հարթակներում բանակցություններ իմիտացնել: Բայց իրականության մեջ, ես համոզված եմ, որ այդ ամենն արդյունք չի ունենալու, որովհետև եթե նայում ենք գետնի վրա եղած արդյունքներին, դրանք ցույց են տալիս, որ Ադրբեջանը բոլորովին այլ մտադրություններ ունի տարածաշրջանում։ Ընդամենը վերջին երկու ամսում մոտ երկու տասնյակի հասնող վարժանք ու զորավարժություններ են արել, ինչը հսկայական թիվ է ու կարևոր ցուցիչ։

– Հենց ձեր նշած նպատակո՞վ Ադրբեջանը համաձայնեց այս հանդիպմանը, ու ինչո՞ւ հենց բեռլինյան հարթակը ընտրեց, կարո՞ղ ենք սա եռակողմ հանդիպում որակել։

– Դա ընդհանուր ձևաչափ է, որ կողմերից մեկը, տվյալ դեպքում՝ Բեռլինը, փորձում է որպես միջնորդ հանդես գալ, իրականության մեջ սա ինչ-որ միջանկյալ տարբերակ է, քանի որ հաճախ է հնչում այն կարծիքը, եվրոպացի պաշտոնյաներն են բարձրաձայնում, որ Ադրբեջանը կարող է գնալ ռազմական գործողությունների, իրենք փորձում են այս հանդիպումներով հենց շղարշ ապահովել ու ցույց տալ, թե նման միտում չունեն, որովհետև նման հանդիպումների հետևանքով նախորդիվ հայկական կողմը գնացել Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, հետևանքը եղավ այն, որ Արցախում այլևս հայ չի ապրում: Սպառնալիքի տակ են դրվել Հայաստանն Իրանին ու Վրաստանին կապող ուղիները, որոնք «անկլավներ» են կոչում, ու դրա դիմաց Հայաստանը ոչինչ չի ստացել՝ բացի ագրեսիայի նոր վտանգից, ու այդ քաղաքականությունը շարունակվում է։ 

– Այսինքն՝ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, այլ ոչ թե խաղաղությա՞ն, տիկի՛ն Հայրապետյան։

– Ադրբեջանն ամեն ինչ անում է դա մեզ ցույց տալու համար, եթե մենք չենք ուզում դա տեսնել, արդեն մեր խնդիրն է։ Սկսած հռետորաբանությունից, զորավարժություններից, զենքի գնումներից և այլն՝ ամեն ինչ ցույց է տալիս, որ Ադրբեջանի նպատակը հենց դա է։ 

– Հայաստանն ինչի՞ է պատրաստվում։

– Հայաստանը ոչ մի բանի էլ չի պատրաստվում, ո՛չ նորմալ բանակցում է միջնորդների հետ, ո՛չ հստակ անվտանգային երաշխիքներ է ձեռք բերում, ընդամենը իր շուրջ աշխարհաքաղաքական իրողություններն է սրում ու բարդացնում իրավիճակը։ Իսկ պատերազմը կանխելու համար պետք է փորձես քո շահերի շուրջ ձեռք բերել կոմպրոմիսներ գլխավոր դերակատարների միջոցով ու օգնությամբ, Հայաստանը դա բացարձակ չի անում։ 

– Կիսու՞մ եք այն տեսակետը, որ իշխանություններն իրենց վարած քաղաքականությամբ ավելի են մոտեցնում երկիրը պատերազմին։

– Ես միշտ ասել եմ, որ այն քաղաքականությունը, ըստ որի արդարացվում է ագրեսիան, իսկ Հայաստանի քաղաքականությունը փաստացի արդարացնում է ագրեսիան, հենց դրա նպատակն ունի։ Հայաստանի իշխանությունների «խաղաղության կոնցեպտի» հիմքում ընկած է Ադրբեջանի ագրեսիայի արդարացման նպատակը, օրինակ՝ Ադրբեջանն ուզում է այս, պետք է անենք այդ, իսկ սրանով դու ավելի ես ոգևորում ագրեսորին, ոչ թե կանխում ես պատերազմը։ Այն, ինչ անում է Ադրբեջանը, պետք է բաց ու թափանցիկ ներկայացնել միջազգային գործընկերներին, այլ ոչ թե ծածկադմփոց արվի: Եթե Հայաստանը հրաժարվի սա անելուց ու Ադրբեջանին ճնշելուց, ապա ռիսկերը գնալով ավելի են մեծանալու։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Ադրբեջանն ամեն ինչ անում է մեզ ցույց տալու համար, որ պատերազմի է պատրաստվում, եթե չենք ուզում դա տեսնել, մեր խնդիրն է. Հայրապետյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Более 220 единиц новой медицинской техники начали использовать в Москве


Спорт в России и мире
Москва

Зампредседателя Совета министров РСФСР Валерий Сайкин умер на 87-м году жизни


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Андреевой предрекли борьбу за топ-10 рейтинга WTA в текущем сезоне


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Редкую амфибию обнаружили в столичном "Измайлове"





Путин в России и мире
Москва

Путин встретится с первыми участниками программы «Время героев»


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зачем западная пресса начала «сливать» главу ОП Ермака, который за спиной у Зеленского решает все вопросы


Навальный в России и мире
Москва

Гражданку Кыргызстана арестовали по обвинению в угрозах судье и прокурору, отправившим за решетку Навального



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Большой театр

Большой театр выступит в Уфе с оперным и балетным гала-концертами



Москва

Амурская область вошла в число регионов с «перегретым» рынком недвижимости

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net