Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստին ներկայացել են երիտասարդ կանայք, շփվել ամբաստանյալների հետ, իրենց սանձարձակ վարք թույլ տվել. «Փաստինֆո»
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի քննությունը Վերաքննիչ քրեական դատարանում մոտենում է ավարտին։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, 2022թ․ ապրիլի 5-ին հրապարակել է դատավճիռը, որով Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը դատապարտվել են ազատազրկման ՝ 15 տարի ժամկետով։