Մենք թույլ չենք տա պատերազմի սրում, այսինքն՝ պատերազմ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև. Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը բացառել է Գերմանիայի և ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելը Ուկրաինա:
«Մենք թույլ չենք տա պատերազմի սրում, այսինքն՝ պատերազմ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև»,-ասել է Շոլցը Դրեզդենում քաղաքացիների հետ երկխոսության ժամանակ։
Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ուկրաինական հողում չեն լինի ոչ գերմանացի զինվորականներ, ոչ էլ ՆԱՏՕ-ի զինվորներ, քանի որ հակառակ դեպքում դա վտանգ կբերի։
Եվ ես հավատարիմ եմ մնում դրան»,- հայտարարել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։