Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել ընտրված քաղաքապետերին, ավագանու անդամներին. 16 կուսակցությունների հայտարարությունը
Վարդենիսում, Ախուրյանում, Թալինում, Վանաձորում, Գորիսում, Նոյեմբերյանում, Վեդիում, Բերդում և այլ համայնքներում կատարվող ապօրինի ձերբակալությունները, բռնաճնշումներն ու սպառնալիքները ոչ միայն ժողովրդավարության և մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումներ են, այլ նաև հետապնդում են հստակ նպատակներ՝ գողանալ ժողովրդի վստահության քվեն, լռեցնել Հայաստանը կործանման տանող՝ մեկ անձի քաղաքականությանը ընդդիմացող գործիչներին և ոչնչացնել տեղերում դիմադրության օջախները: